Ռուսաստանը ԱՀԿ է դիմել՝ կապված Ուկրաինայի սահմանած պատժամիջոցների հետ
Ռուսաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) է դիմել՝ Ուկրաինայի սահմանած պատժամիջոցների հետ կապված խորհրդակցություններ անցկացնելու համար: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, որը հանդիպել է ԱՀԿ ղեկավար Ռոբերտու Ազեւեդուի հետ:
«ԱՀԿ-ում ռուսական ներկայացուցչությունը դիմել է ԱՀԿ-ին եւ Ուկրաինայի կառավարությանը՝ խորհրդակցություններ անցկացնելու համար, կապված 2014 թվականից ի վեր ուկրաինական շուկայում ռուսական առեւտրի, ծառայությունների ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Ուկրաինայի տարածքով տարանցման դեմ մշտապես սահմանվող սահմանափակումների եւ պատժամիջոցների հետ»,- ասել է Օրեշկինը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ նա նշել է, որ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանում՝ խախտելով ԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է