Թուրքիայի և Ռուսաստանի վարչապետները կհանդիպեն Ստամբուլում
Մայիսի 22-ին Ստամբուլում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) ժողովի ժամանակ առանձին հանդիպում կունենան Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության վարչապետներ Բինալի Յըլդըրըմն ու Դմիտրի Մեդվեդևը։
Ինչպես փոխանցում է թուրքական gercekgundem.com կայքը, ՌԴ վարչապետին Թուրքիայում կուղեկցեն ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչն ու էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։
Նշվում է, որ վարչապետների հանդիպման օրակարգային թեման է լինելու «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագիծը։
Հիշեցնենք, որ Մոսկվան և Անկարան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր, որը ենթադրում է Սև ծովի հատակով գազատար խողովակաշարի երկու ճյուղի կառուցում: Հայտնի է, որ առաջին ճյուղը նախատեսված է գազը թուրքական շուկա մատակարարելու, իսկ 2-րդը՝ վառելիքը Եվրոպա հասցնելու համար:
Թուրքիայի էներգետիկ քաղաքականության համար «Թուրքական հոսք» նախագիծը կարևոր նշանակություն ունի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է