Կատալոնիայի եւ Իսպանիայի հարաբերությունները լարվում են
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը
մերժել է Իսպանիայի կառավարության հրավերը՝ քննարկելու տարածաշրջանի անկախության հանրաքվե անցկացնելու իր առաջարկը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի կառավարությունը կոչ է արել Պուչդեմոնին՝ երկրի խորհրդարանում քննարկել տարածաշրջանի անկախության հանրաքվեի հարցը: Իսպանիայի վարչապետի տեղակալ Սորայա Սաենս դե Սանտամարիան հայտարարել է, որ Պուչդեմոնի առաջարկությունը անհրաժեշտ է քննարկել, քան որ այս հարցը վերաբերում է ազգային ինքնիշխանությանը:
Պուչդեմոնը հայտարարել էր, որ Իսպանիայի եւ Կատալոնիայի կառավարությունները սկզբում պետք է քննարկեն հանրաքվեի պայմանները եւ ապա գան համաձայնության: Այս հարցի շուրջ համաձայնության դեպքում այն կարելի է հանձնել երկու կառավարությունների ուսումնասիրմանը: Պուչդեմոնի կարծիքով՝ դե Սանտամարիայի հրավերը նշանակում է, որ Իսպանիայի կառավարությունը ընդունում է հանրաքվե անցկացնելու հնարավորությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հաջորդ երկուշաբթի Մադրիդի քաղաքապետարանի գրասենյակում Պուչդեմոնը կհայտարարի Իսպանիայից Կատալոնիայի անկախացման հանրաքվեի օրը: Ենթադրվում է, որ հանրաքվեն տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:
Կատալոնիայի իշխանությունները, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունները գտնում են, որ ավտոնոմ միությունը պետք է դառնա Իսպանիայից անկախ պետություն, եւ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, որոնք Իսպանիայի իշխանությունները եւ Սահմանադրական դատարանը անօրինական են համարում:
Ենթադրվում է, որ ամռանը Կատալոնիայի իշխանությունները կընդունեն այսպես կոչված «օրենսդրական անցման» օրենքը, որը կոչված է փոխարինելու իսպանական օրենսդրությունը նոր՝ կատալոնականով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է