Ոստիկանների պարգեւավճարները եւս կտրուկ աճել են
Ոստիկանությունը հրապարակել է նախորդ տարիներին եւ այս տարի ոստիկանության ծառայողների ստացած պարգեւավճարները:
Այս առնչությամբ, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Թվերն ընդդեմ ապատեղեկատվության
Վերջին օրերին որոշ օգտատերեր բարձրաձայնել են, թե ոստիկանության ծառայողները 13-րդ աշխատավարձ չեն ստացել։ Ոստիկանության ծառայողներն, այսպես ասած, 13-րդ աշխատավարձ չեն ստանում, ստանում են տարեվերջյան պարգեւավճար, որի չափը պայմանավորված է համապատասխան ֆոնդի միջոցներով։
Ներկայացնեմ վերջին տարիներին ոստիկանության ծառայողներին տրամադրված տարեկան պարգեւավճարների չափաբաժինը․
2016 թ․ 2 միլիարդ 774,9 միլիոն
2017 թ․ 2 միլիարդ 558 միլիոն
2018 թ․ 4 միլիարդ 276,7 միլիոն
2019 թ․ 7 միլիարդ 054,2 միլիոն (65%-ով ավելի նախորդ տարվանից)
Շնորհավորում ենք բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ