Էրդողանի կուսակցությունը Լիբիա զորք ուղարկելու մանդատ կներկայացնի խորհրդարանին
Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որի ներկայացուցիչը նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն է, մտադիր է դեկտեմբերի 30-ին Ազգային մեծ ժողովի քննարկմանը դնել Լիբիա զորք ուղարկելու կառավարության մանդատը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին։
Էրդողանի կուսակցությունում աղբյուրը նաեւ չի բացառել, որ այդ թեմայով քվեարկությունը կարող է անցկացվել հինգշաբթի՝ հունվարի 2-ին։ Ավելի վաղ սպասվում էր, որ մանդատը խորհրդարանականների կողմից կհաստատվի կամ հունվարի 7-ին, կամ հունվարի 8-ին՝ արձակուրդից վերադառնալուց հետո։
Էրդողանը բազմիցս հայտարարել է Լիբիա զինվորականներ ուղարկելու մտադրության մասին, եթե Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարությունը խնդրի այդ մասին։ Հոկտեմբերի 28-ին Անկարան եւ Տրիպոլին համագործակցության, այդ թվում ռազմական համագործակցության մասին հուշագիր էին ստորագրել։ Էրդողանն այն հաստատել էր դեկտեմբերի 26-ին եւ նույն օրը հայտարարել էր, որ արդեն հունվարին Լիբիա զորք ուղարկելու թույլտվության հայցով կդիմի խորհրդարանին։
Ընդ որում, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբիայի կառավարությունը հերքել է Թուքիայի ռազմական միջամտության հնարավորությունը։
Ներկայում Լիբիայում զուգահեռ գոյություն ունեն գործադիր իշխանության երկու մարմիններ՝ Ֆաիզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված ԱՀԿ-ն եւ Աբդալա Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում՝ խորհրդարանի հետ համատեղ, եւ աջակցվում է ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի կողմից։ Վերջինը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ իր զինված ուժերը ձեռնարկում են «վճռական մարտը մայրաքաղաքի համար»։ Լիբիայի ազգային բանակի հրամանատարությունը ավելի վաղ քանիցս ընդգծել էր, որ կդիմակայի ցանկացած օտարերկրյա ինտերվենցիայի Լիբիայում, ինչպես նաեւ սպառնացել է խորտակել Թուրքիայի ռազմական օգնություն տեղափոխող նավերը եւ խփել տրանսպորտային ինքնաթիռները։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...