Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճը Սևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինի Բանակցությունները չեն նշանակում հանձնվել «2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակել Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական «Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել «Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին Երեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին Գերչեքը ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ Կառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ

Հայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցըՔըրք Քըրքորյան փողոցի որոշ հասցեներում 3 ժամ գազ չի լինիԵրևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 22-23-ը կլինի Երևանում6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասինԸնտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրողԲելառուսն ու Ռուսաստանն սկսել են միջուկային զենքի կիրառման զորավարժություններԻրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին. Al HadathԼեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. PoliticoՄի՛ թող, որ ընտրություններին ընդառաջ փորձեն «գնել» քո ձայնը․ ՀԿԿ-ն իրազեկում էԱՄՆ-ն համաձայնել է դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները. TasnimՀնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասինՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունիԱռաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվելԻրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց ԹրամփըԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունըՅուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններումԺամանակ առ ժամանակ անձրեւ կտեղաԿարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Հայաստան

«Եթե վարչապետը նախօրոք չի հայտարարել՝ ժողովո՛ւրդ, խոզ մի՛ պահեք, թող գա, առնի էս մսերը, տանի». բողոքում են քաղաքացիները

 

Սննդի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների՝ 1 շաբաթ առաջ հանրապետության տարածքում կատարած շրջայցերի արդյունքում հրապարակած լուսանկարները շատերին սարսափեցրին: Լուսանկարներում՝ փողոցում հակասանիտարական պայմաններում վաճառվող կենդանական մսի պատկերներ են: Տեսուչներն արձանագրել էին, որ միսը վաճառում են մեքենաների բեռնախցիկներից, կամ ճանապարհին՝ ինչ-որ սեղանիկի վրայից, ձողերից կախված:

Երևանում ու քաղաքից դուրս՝ մայրուղիներին և միջհամայնքային ճանապարհներին 168.am-ը բազմաթիվ նման օրինակներ տեսավ: Նման հակասանիտարական պայմաններում միս վաճառողները խուսափում են խոսել տեսախցիկի առջև, սակայն տեսախցիկից դուրս գանգատվում են, թե շատ ավելի ուրախ կլինեն, եթե իրացման պայմաններ լինի, իրենք էլ ստիպված ժամերով չկանգնեն ճանապարհին ու վաճառելու անիմաստ փորձեր կատարեն:

«Ես տանջվել եմ, հիվանդ կնիկ, դեղով եմ ապրում, սկի դեղի փողը չեմ հանում… թող գան-տանեն իմ վարձատրությունը տան, որ ես էլ ապրեմ: Թող գան, տանեն անալիզ վերցնեն, եթե վտանգավոր լինի, ես պատասխանը կտամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ճանապարհին միս վաճառող տարեց մի կին:

Մեր զրուցակիցները սրտնեղած պատմում էին, որ ամբողջ տարին պահում են կենդանիներին, որպեսզի տարվա վերջում վաճառեն ու ամանորյա իրենց ծախսերը կարողանան հոգալ, այնինչ բազմաթիվ խնդիրների են բախվում:

 «Մենք ոնց ապրենք, թոշակ չեմ ստանում, նպաստ չեմ ստանում, անասունս էլ չեմ կարում ծախեմ: Գոնե 2500 դրամով վաճառենք, անցած տարի 3000 դրամով ենք վաճառել, էս տարի 2000 դրամով էլ չենք կարում վաճառենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե գուցե առաջա՞րկն է շատ, դրա համար է գինը ցածր, նա պատասխանեց.

«Գուցե շատը ո՞րն է, Ռուսաստանից, Պարսկաստանից նեխած մսերը բերել-լցրել են, էս մաքուրն էլ մեջը չի ծախվում: Մարդիկ ուզում են տանեն, ուտեն, մեռնեն, բայց մենակ էժան ուտեն»:

 Մեկ այլ հարցի, թե գուցե առևտրի պակասի պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կնոջ կո՞չն է՝ սեղանին խոզի բուդ չդնելու ու Հանրապետության հրապարակում Ամանորը դիմավորելու մասին, նրանք քիչ ավելի վրդովված պատասխանեցին.

«Դե թող վարչապետը նախօրոք հայտարարեր, որ՝ ժողովո՛ւրդ, խոզ մի՛ պահեք, ինչի՞ չի հայտարարել: Եթե չի հայտարարել, թող գա, առնի էս մսերը, տանի»:

 Տեսախցիկի առջև ու տեսախցիկից դուրս մեր զրուցակիցները վստահեցնում էին՝ եթե իրացման համար անհրաժեշտ պայմաններ լինեն, և իմանան, թե որտեղ կարող են հանձնել իրենց պահած անասուններին, ու գոնե փոքր եկամուտ ստանան, ապա ոչ ոք ճանապարհի վրա փողոցային առևտրով չի զբաղվի: