Հայկ Մարությանի մամուլի խոսնակի ցինիկ պատասխանը Դավիթ Խաժակյանին
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անցած մի քանի ամիսների ոգով նոր «ահասարսուռ բացահայտում» արեց՝ ՀՔԾ դռների դիմաց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով Դավիթ Խաժակյանի բացահայտումներին:
«Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անցած մի քանի ամիսների ոգով նոր «ահասարսուռ բացահայտում» արեց՝ ՀՔԾ դռների դիմաց ներկայացնելով քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ստորագրությամբ եւ դեկտեմբերի 2-ով թվագրված մի փաստաթուղթ։ Պարոն Խաժակյանը լրագրողների հետ զրույցից հետո մտավ ՀՔԾ, իր խոսքով, իր այդ բացահայտած փաստաթուղթը վարույթն իրականացնող պաշտոնյային ներկայացնելու։
Տեղեկացնում եմ հանրությանն ու պարոն Խաժակյանին, որ նա ուշացել է՝ նույն փաստաթուղթը ՀՔԾ նույն պաշտոնյային նախօրեին ներկայացրել է աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ անձամբ։
Մանրամասները՝ հաջորդիվ։
Հ.Գ. Պարոն Խաժակյանի բոլոր «ջոկերները», կարծես թե, «վեցնոց» են դուրս գալիս»,- գրել է նա;


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ