Ընտանիքի անդամներին թիրախավորելը շատ ցածր եւ ստոր քայլ է. Լեւոն Քոչարյան
Չպետք է թիրախավորել ընտանիքի անդամներին, կարծում եմ՝ դա շատ ցածր եւ ստոր քայլ է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26–ին, ասել է 168.аm-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ինքն անգամ իր շրջապատում թույլ չի տալիս որեւէ մեկին արտահայտություններ անել որեւէ մեկի ընտանիքի անդամների հասցեին. «Ես չեմ թողնում իմ շրջապատում նման թեմաներ բարձրացնեն, եւ երբ բարձրացրել են, միշտ ասել եմ՝ մի՛ արեք, ճիշտ չէ, բայց տարօրինակ է, որ այդ մասին խոսում են մարդիկ, որոնք դա արել են մեր հանդեպ ու արել են շատ վատ ձեւով, շատ կեղտոտ ձեւով»։
Նրա խոսքով՝ ինքն առաջինն է եղել իրենց ընտանիքում, որ դատի է տվել լրատվամիջոցի ապատեղեկատվություն հրապարակելու համար. «Դա եղել է 2009 թվականին։ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակի», կարծեմն փետրվարի 6–ի հրապարակումն էր։ Առաջին էջին իմ մեծ նկարն էր, վերնագիրն էլ, եթե չեմ սխալվում, «Ռոբերտիչի արկածները Դուբայում»։ Նյութը այն մասին էր, որ ես Դուբայում ոչ սթափ վիճակում, ինձ շատ վատ եմ պահել, իբր «դեբոշ» եմ սարքել, հենց այդ բառով, ու ոստիկանները տարել, մի քանի օր բանտում են պահել ու դա այն դեպում, երբ ես ոչ միայն Դուբայում չէի եղել, այլեւ ընդհանրապես Հայաստանից չէի բացակայել»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ