Էրդողանը չստացավ իր ուզածը. New York Times-ը Թրամփ-Էրդողան հանդիպման մասին
Ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օրեր առաջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպմանը։
Պարբերականը նկատում է, որ Թրամփ-Էրդողան հանդիպումը որևէ շոշափելի արդյունք չտվեց Թուրքիայի համար, իսկ դա նշանակում է, որ թուրք-ամերիկյան լարվածությունը դեռ շարունակական կլինի։
New York Times-ը Էրդողանի պահանջների ցուցակն անվանել է անտրամաբանական և իրավական տեսակետից անընդունելի։ Դա վերաբերվում է թե՛ Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձմանը, թե՛ Սիրիայի քրդերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում զինելու հարցին։
Միևնույն ժամանակ ամերիկյան պարբերականը նկատում է, որ Թրամփը տարօրինակ կերպով շրջանցեք Էրդողանի՝ Թուրքիայում սեփական ժողովրդի հանդեպ դաժան վերաբերմունքն ու խոսքի ազատության ու մարդու իրավունքների նորմերի խախտման թեմաները։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն