ԵՄ-ն շարունակում է կողմ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Եվրահանձնաժողով
ԵՄ-ն շարունակում է կողմ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ստատուս-քվոն անկայուն է: Այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի հրապարակած զեկույցում` Եվրոպական հարեւանության քաղաքականության իրացման ընթացքի մասին:
«Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն շուտափույթ քաղաքական լուծում է պահանջում` միջազգային իրավունքի համապատասխան: ԵՄ-ն շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին եւ համանախագահների առաջարկություններին», - ասվում է զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ 2016 թվականին ԵՄ-ն շարունակել է սատարել Ուկրաիանյի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունների հետ կապված երկխոսություններին` խաղաղ եւ կայուն լուծումներ ձեռք բերելու նպատակով:
Ընդգծվում է, որ 2016 թվականին ղարաբաղյան հակամարտության գոտում լուրջ լարվածություն նկատելի եղավ: «ԵՄ-ն շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարի ռեժիմը, մեղմացնել հռետորաբանությունը եւ մասնակցել ԵԱՀԿ Մկինսկի խմբի հովանու ներքո խաղաղարար բանակցություններին: Տարածաշրջան ԵՄ հատուկ հանձնակատարի հաճախակի այցերը հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ ցույց տալիս այդ ծանր հակամարտության խաղաղ լուծման ԵՄ-ի շահագրգռվածությունը», - ասվում է փաստաթղթում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն