Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Դու գալուց առաջ չե՞ս մտածել, թե խի ես գալիս․ Սադոյանի նյարդերը տեղի տվեցին (տեսանյութ)

Հանրային խորհրդի այսօրվա նիստը անցավ չաթազանց լարված մթնոլորտում։ Խորհրդի նորեկ Դանիել Իոաննիսյանին ու նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանին խորհրդի հնաբանակները մեղմ ասած չսիրեցին։ Իոաննիսյանը նիստի մեկնարկից փորձեց նախաձեռնությունը իր ձեռքը վերցնել և մի աղմկահարույց հայտարարություն արեց, թե ՀԽ-ն 2008 թվականին ձևավորվել է նախագահի կոնկրետ մեկ թեկնածուի հաղթանակը ապահովելու համար։ Իոաննիսյանի այս հայտարարությունն ու հետագա պնդումները, թե պետք է հասկանալ ՀԽ-ի գործունեության իմաստը, նաև հեգնական տոնը ՀԽ անդամներից մեկի այն դիտարկմանը, թե պետք է հասկանալ ի՞նչ հարաբերություններ ունեն ՀԽ-ն ու Ստյոպա Սաֆարյանը, հունից հանեցին Արշակ Սադոյանին․

«Մենք լսեցինք ելույթներ, որ պետք է քննարկել Հանրային խորհրդի և Ստյոպա Սաֆարյանի հարաբերությունները։ Կներեք էլի, ազնվությամբ պիտի ասեմ, դա լուրջ քննարկելու բան չի»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

Արշակ Սադոյանի պատասխանը չուշացավ, նա բոլորին լռեցրեց և ասաց․

«Դրա համար ենք հավաքվել, օրկարգն է դա։ Մի հատ լռեք։ Հարց․ ես ո՞ւմ հետ եմ աշխատելու, ես աշխատելու եմ իմ կողմից հարգվա՞ծ մարդու հետ, թե՞ հրաժարական եմ տալու, ոնց որ մի քանի հոգի տվեցին։ Այստեղ խոսքը գնում է հրաժարականների մակարդակի մասին, որին Դուք ծանոթ էլ չեք։ Ես ուզում եմ Ձեզ ու Ստյոպա Սաֆարյանին ասել հետևյալը, երբ որ ձեզնից որևիցե մեկը ասի, որ Հանրային խորհուդը ստեղծվել է և նրա նախագահը նշանակվել է քաղաքական շահարկումների և առևտրի հիման վրա, դուք ուղղակիորեն մեղադրում եք պարոն Փաշինյանին, որ Վազգեն Մանուկյանին նորից նշանակել է քաղաքական շահարկումների համար։ Ո՞նց կարելի է այդպիսի բաներ ասել»,-ասաց Սադոյանը։

Իոաննիսյանն էլ իր հերթին պնդեց, որ պետք է հասկանալ, թե ինչ սկզբունքով է աշխատելու ՀԽ-ն և ի՞նչ երաշխիքներ է տալու կառավարությանը․

«Պարոն Սադոյան, ինձ թվում էր, որ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի հասկանանք Հանրային խորհրդի ինստիտուցիոնալ զարգացումը, այդ թվում նաև այն, թե մենք ինչ երաշխիքներ ենք տալիս կառավարությանը Հանրային խորհրդի վերաբերյալ»։

Արշակ Սադոյանը այս անգամ ավելի զայրացավ․

«Դուք պետք է մինչև հիմա հասկանայիք։ Այստեղ եկել եք, որ մենք ձեզ սովորեցնե՞նք, այս նիստը հրավիրել ենք, որ պարզենք, թե Հանրային խորհուրդը ինչի համա՞ր է։ Ես ասում եմ հետևյալը․ առաջին կարևորագույն խնդիրն է նորմալ մարդկային հարաբերություններ ստեղծելը, ճանաչել թե ով ով է և ինչ է ուզում։ Մենք ուզում ենք ճանաչել Ստյոպա Սաֆարյանին, որը ընդամենը 2 շաբաթ առաջ ասում էր, թե Հանրային խորհուրդը ինչի՞ն է պետք։

«Հեռանկար ծրագիրը հիմա էլ կարող եք միացնել, նայել։ Պարոն Իոաննիսյան, ինձ մոտ կարող է տպավորություն է ստեղծվել, որ, օրինակ, օրենքի փոփոխման անհրաժեշտությամբ, այս բացակայությունների պատճառով ոնց որ հող է նախապատրաստվում, որ ՀԽ-ն ընդհանրապես չսկսի գործել, ոնց որ խնդիր է դրված անընդհատ վարկաբեկելու․Դու գալուց առաջ չե՞ս մտածել, թե խի ես գալիս»

Իրեն չզսպեց նաև ՀԽ անդամ Աիդա Թոփուզյանը՝ ամոթանքներ տալով Իոաննիսյանին․

«Մի քիչ համեստություն է պետք, առաջին անգամ գալ ու այդ տոնով խոսել ու բոլորին պարտադրել Ձեր կարծիքը, չի կարելի, պարոն Իոաննիսյան, չի կարելի։ Ոչ մի բան չգիտեք, ոչ մի բան չեք արել, եկել բոլորիս մեղադրո՞ւմ եք»,- ասաց Թոփուզյանը։