ՌԴ Վորոնեժի մարզում անհայտ անձինք պայթեցրել են պաշտոնյայի մեքենան (տեսանյութ)
ՌԴ Վորոնեժի մարզում անհայտ անձինք պայթեցրել են մարզի Ռամոնի շրջանի ղեկավար Նիկոլայ Ֆրոլովի մեքենան: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Պայթյունը տեղի է ունեցել պաշտոնյայի տան մոտակայքում, երբ նա տաքացնում էր մեքենայի շարժիչը ճամփա ընկնելուց առաջ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Ֆրոլովը ոտքի վնասվածք է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, որ տարածքը շրջափակվել է, այնտեղ աշխատում են հրշեջներն ու ոստիկանները:
Ֆրոլովի մեքենայի պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ՝ «սպանության փորձի» մեղադրանքով:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո