Արմեն Թավադյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Փաստաբանն ասաց նաև, որ դատարանը մերժել է Թավադյանի ձերբակալման իրավաչափության մասին բողոքը։
«Դատարանը մերժել է մեր ներկայացրած բողոքը ձերբակալման իրավաչափության մասով, բավարարել է քննիչի միջնորդությունը և որոշել է Արմեն Թավադյանին 2 ամսով կալանավորել։ Որոշմանը ծանոթանանք, հիմնավորումները հասկանանք, միանշանակ բողոքարկելու ենք։ Արմեն Թավադյանը կտեղափոխվի Ձերբակալվածների պահման վայր, այնուհետև կալանավայր»։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար