Որոշումը կհրապարակվի րոպեներ անց
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թովոդյանի ձերբակալման բողոքի եւ կալանավորման միջնորդության քննությունը, որոշումը կհրապարակվի այսօր ժամը 16։00-ին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ավարտեցինք ե՛ւ ձերբակալման բողոքի, ե՛ւ կալանավորման միջնորդության քննությունը։ Այս քրեական գործով առ այսօր քննիչից որեւէ ինֆորմացիա չենք ստացել, դատարանում էլ չներկայացվեց, թե ինչ է արել պարոն Թավադյանը, որ մեղադրվում է այս արարքի մեջ, չի նշվում, օրինակ, կանչել է այս անձին, ինչ-որ բան է իրեն ասել, կամ հանձնարարություն ես տվել, հիմքեր նշված չեն, մեկ անձի ցուցմունք է ներկայացված կիսատ-պռատ, ընդ որում ցուցմունքի մի մասը փակված է, մենք առարկություն ենք ներկայացրել դատարան, որ այս որակի նյութով չի կարելի անձին կալանավորել։ Առաջադրված մեղադրանքը չունի որեւէ իրավական հիմնավորում»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ