Գերմանիան ԱՄՆ-ից խնդրել է միջամտել Թուրքիայի հետ «Ինջիրլիք» ռազմաբազայի շուրջ ստեղծված կոնֆլիկտին
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ընթացքում խնդրել է վերջինիս միջնորդել Թուրքիայի հետ «Ինջիրլիք» ռազմաբազայի շուրջ ստեղծված կոնֆլիկտը հարթելու համար, այս մասին գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը։
Հիշեցնենք, որ թուրքական կողմը զգուշացրել է, որ գերմանացի պատգամավորները չեն կարողանա այցելել թուրքական «Ինջիրլիք» ավիաբազա, որտեղ իր ծառայությունն է իրականացնում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի խումբը՝ այդ թվում գերմանացի մի շարք զինվորականներ:
Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ «Ինջիրլիք» այցելելու թույլտվության դիմաց թուրքական կողմն իրենցից պահանջել է Գերմանիայից ապաստան խնդրած 450 թուրք սպաներին հանձնել իրենց։
Անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն խոսքին, թե «Եթե Գերմանիան ցանկանա դուրս բերել իր զինվորականներին մեր ռազմաբազայից՝ նրանց չենք աղաչելու» խոսքերին, Գաբրիելը նշել էր, որ թուրքական կողմի ստեղծած լարված իրավիճակն իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է