Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է Ջուլիան Ասանժի նկատմամբ ընթացող հետաքննությունը
Շվեդիայի դատախազությունը որոշում է կայացրել դադարեցնել Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ բռնաբարության գործով հետաքննությունը: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Շվեդիայի գլխավոր դատախազ Մարիան Նին դիմում է ներկայացրել Ստոկհոլմի դատարան նրա ձերբակալության օրդերը չեղարկելու վերաբերյալ:
45-ամյա Ասանժը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ փորձելով խուսափել արտահանձնումից: Նա մտավախություն ունի, որ Շվեդիան նրան կարող է արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ նա հետապնդվում է ամերիկյան հարյուր հազարավոր գաղտնի ռազմական և դիվանագիտական փաստաթղթերի արտահոսքի համար:
Լոնդոնի ոստիկանությունը նշել է, որ նորության հրապարակումից հետո, իրենք շարունակում են պարտավորված մնալ ձերբակալել Ասանժին Էկվադորի դեսպանատնից դուրս գալու դեպքում՝ դատարան չներկայանալու հետ կապված ավելի մեղմ մեղադրանքով:
Ասանժի շվեդ փաստաբան Պեր Սամուելսոնը նշել է, որ ուրբաթ դատախազի ընդունած որոշումը «լիակատար հաղթանակ» է իր հաճախորդի համար:
«Հաշվի առնելով այն, որ այժմ հետաքննության անցկացման համար բոլոր հնարավորությունները սպառված են՝ իմաստ չկա ուժի մեջ թողնել Ջուլիան Ասանժի ձերբակալության մասին որոշումը»,- ասել է դատախազը:
Մայիսի սկզբին Ասանժի փաստաբանները բողոքարկել էին իրենց հաճախորդի ձերբակալության օրդերը, և դատախազի որոշումը դարձել է այդ բողոքարկման պատասխանը:
Փաստաբանները տարիներ շարունակ խնդրել են օրդերի չեղարկման մասին և մերժում ստացել: Այս անգամ փաստաբանները բացատրել են իրենց պահանջն ԱՄՆ իշխանություններին Ասանժի արտահանձնման վերաբերյալ մտահոգություններով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է