Թրամփին ասացի, որ եթե Սիրիայի քրդերը հարձակվեն՝ ոչ ոքի չենք հարցնի` կպատժենք. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոն այցից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած առաջին հանդիպման վերաբերյալ մի շարք հարցերի։
Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը, Էրդողանը նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն վճռական են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում, մինչդեռ Սիրիայի տարածքում քրդերի ազգային ինքնապաշտպանության ջոկատների՝ YPG-ի հարցում նրանց տարաձայնությունները մնում են չլուծված։
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում:
«Ես բացահայտ ասացի պարոն Թրամփին, որ եթե YPG-ն մեր սահմանի ուղղությամբ հարձակողական գործողություններ ձեռնարկի՝ մենք ոչ ոքի չենք հարցնի` պատժիչ գործողություններ կկիրառենք։ Թուրքիան բացահայտ ասել է, թե ինչ է պատրաստվում անել», - ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը կոչ է արել Վաշինգտոնին «հետ կանգնել բռնած սխալ ուղուց» և նշել, որ այն համոզմունքը, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել միայն քուրդ զինյալների հետ համագործակցելու պարագայում, իրականության հետ ոչ մի կապ չունի:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն