Հովիկ Աղազարյան . «Խաչատուր Սուքիասյանը 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է, հիմա նվնվում է, թե գործարանը խլել են». (տեսանյութ)
Գործարար Խաչատուր Սուքիասյանն ինձ հարստահարել է։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում factor.am-ին տված հարցազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա պատմեց, որ ժամանակին խանութ է ունեցել, օգտվել է Սուքիասյանին պատկանող ընկերության ալյուրից, հետո չի կարողացել գումարը մարել և Սուքիասյանն իր մոտ մարդկանց է ուղարկել, որի արդյունքում ինքը ստիպված է եղել մատչելի գներով վաճառել իր ապրանքը։
Աղազարյանն ասում է՝ այժմ էլ Խաչատուր Սուքիասյանն ու ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն են իրար ուտում։ Եվ թող շարունակեն ուտել՝ մինչև կշտանան։ Պատգամավորը զարմանում է, որ այժմ Սուքիասյանը մեղադրում է Հայրապետյանին՝ իրեն պատկանող գործարանը խլելու համար. «Խաչատուր Սուքիասյանը երևի 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է, հիմա նվնվում է, թե գործարանն իրենից խլել են»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ