ԱՄՆ Սենատի ներկայացուցիչները պահանջել են Թուրքիայից ներողություն խնդրել Վաշինգտոնում կազմակերպած ծեծկռտուքի համար
ԱՄՆ Սենատի ներկայացուցիչները պահանջել են Թուրքիայից ներողություն խնդրել Վաշինգտոնում կազմակերպած ծեծկռտուքի համար: Նրանք խիստ մտահոգված են թուրք անվտանգության աշխատակիցների ու ցուցարարների մասնակցությամբ միջադեպերով։
Նման պահանջ ստորագրած սենատորների կազմում են Մարկո Ռուբիոն, Թեդ Քրուզը, Թոմ Քոթոնն ու Մայքլ Լին:
Հիշեցնենք, որ Հայ դատի հանձնախումբը հայտնել էր, որ քաղաքացիները Վաշինգտոնում նախօրեին հանրահավաք էին անցկացնում ԱՄՆ Էրդողանի այցելության դեմ։ Սպիտակ տան մոտ կազմակերպված ակցիան անցնում էր խաղաղ, իսկ թուրքական դեսպանատան մոտ ցուցարարների վրա հարձակվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի կողմնակիցները։
ԱՄՆ պետքարտուղարությունը ևս իր անհանգստությունն էր հայտնել տեղի ունեցած միջադեպի հետ կապված՝ նշելով, որ իրենք ամենուր աջակցում են խոսքի ազատության ու խաղաղ հանրահավաքների մարդկանց իրավունքները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է