Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Կարծիք

Քաղաքական ռեպրեսիաները միանշանակ կոնսոլիդացնելու են ընդդիմադիր թևը՝ այն դարձելով մեկ ամբողջական ընտանիք

Քաղաքական համակարգի կայուն «աշխատանքի» համար կարևոր է, որ այն լինի առողջ և ծառայի պետությանն ու պետականությանը, այլապես տվյալ հասարակությունը կհայտնվի հավերժ քաղաքական «տեղապտույտի» մեջ։ Հայաստանում օրինական և լեգիտիմ հասկացողությունների միջև խոր խզվածություն կա:Իշխանությունն ու քաղաքական համակարգը լեգիտիմության խորը ճգնաժամ են ապրում: Պետության համար կարևորագույն որոշումները կայացվում են բացառապես Նիկոլի անձնական պատկերացումների և մոտեցումների շրջանակներում: Ավելին, կարևորագույն որոշումներ կայացնելուց առաջ նույնիսկ սեփական թիմի ներսում լայն քննարկումներ տեղի չեն ունենում: Փաստ է մի բան՝ միանձնյա կառավարման մոդելի գոյությունը վտանգավոր է ցանկացած պետության համար: Իշխանության ներսում և քաղաքական դաշտում հակակշռող և զսպող մեխանիզմների բացակայությունը, «գրպանային խորհրդարանը» Նիկոլին թույլ են տալիս նեղ անձնական շահերի շրջանակում պետության կառավարումը հաճախ վերածել արկածախնդրության, ինչի ականատեսն ենք դառնում վերջին երկու տարվա ընթացքում։ Իշխանության գալուց հետո Նիկոլը փորձում է ամեն կերպ մաքրել քաղաքական համակարգը՝ ցանկացած մեթոդով այն հարմարեցնելով իր քաղաքական քիմքին։ Ասվածի վառ օրինակն է ընդդիմադիր հատվածի նկատմամբ կիրառվող տարբեր մանիպուլյատիվ և քաղաքական մախինացիաների դեմարշը։

Առանձնացնեմ Նիկոլի համար ռեալ քաղաքական սպառնալիք և հակակշիռ հանդիսացող ուժերին:

1. Առաջին բևեռը և բովանդակային քննադատող կառույցներից ՀՀԿ-է, որը դեռևս արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլից ցույց տվեց, թե ինչպիսի կոշտ ընդդիմություն է լինելու։
2. Երկրորդ բևեռը Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմակիցներն են, ովքեր քաղաքական բաց պայքարի մեջ մտան ՀՀ երկրորդ նախագահին ձերբակալելուց հետո և բավականին ակտիվ քաղաքական գործողությամբ աչքի ընկան՝ հիմնականում անկանխատեսելի և կրեատիվ լուծումներ առաջարկելով։
3. Հաջորդը Միքայել Մինասյանն է իր համախոհներով Նիկոլի համար կարևոր «գլխացավանքներից» մեկը, քանի որ իր վերլուծություններով նախկին դեսպանը կարողանում է Նիկոլին լուրջ դիսկոմֆորտի մեջ դնել՝ պարբերաբար հիշեցնելով նոր և իսկական հեղափոխության ու հասարակության գիտակցության վերականգնման մասին։
4. Նիկոլը իր համար նոր քննադատողների մի լուրջ բանակ ստեղծեց՝ ի դեմս ՀՅԴ-ի՝ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին, չնայած հանուն արդարության պետք է փաստենք, որ Դաշնակցությունն արդեն տևական ժամանակ ոլորտային լուրջ քննադատության է ենթարկում «թավշյա» իշխանություններին՝ բավականին փաստարկված ու թիրախային խնդիրներ բարձրացնելով։

Իշխանությունների գործողություններին լրջորեն հետևում և խիստ քննադատում են նաև նորաստեղծ 2-3 կուսակցությունները։ Քաղաքական դաշտում Նիկոլին քննադատողների մնացած հատվածը հիմնականում քաղաքական դաշտում նոր ձևավորված հասարակական-քաղաքական կառույցներ են «Ադեկվադ», «Վետօ», «Վերնատուն» և այլն, որոնք նույնպես Նիկոլի համար բավականին լուրջ խնդիրներ են առաջացնում և անընդհատ գտնվում են իշխանությունների քարոզչական կենտրոնների ուշադրության ներքո։ Իշխանության ղեկը ստանձնելուց հետո Նիկոլը ամեն կերպ փորձում է իր ընդդիմախոսներին «մաշեցնել»՝ կիրառելով ամենատարբեր մեթոդները՝ սկսած քաղաքական հետապնդումները, կալանավորումներն ու հետախուզումներ հայտարարելը, մինչև սոցիալական ցանցերում կեղծ՝ ֆեյք օգտատերերի «ֆաս» հրաման արձակելն ու Ֆեյսբուքում մարդկանց էջերն արգելափակելը։ Ըստ էության, ակնհայտ է մի բան․ նմանօրինակ քաղաքական ռեպրեսիաները միանշանակ կոնսոլիդացնելու են ընդդիմադիր թևը՝ այն դարձելով մեկ ամբողջական ընտանիք։

Հ.Գ. Նիկոլ քո քաղաքական հակառակորդներին ամեն անգամ թիրախավորելով և «ասֆալտին պառկացնելով»՝ դու, ըստ էության, մոբիլիզացիայի մի յուրահատուկ կատալիզատորի դեր էս կատարում՝ խթանելով քաղաքական ուժերի համախմբմանը,մերսի քեզ Փաշինյան Նիկոլ:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից