Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Քաղաքականություն

Ես հակված եմ մնալու ավագանիում. եթե անգամ չմնամ, շարունակելու եմ բացահայտել Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն ռիսկերը. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

 

Իմ ցանկացած դիրքորոշում ես նախապես քննարկում եմ կուսակցությունում, խորհրդակցում Էդմոն Մարուքյանի հետ, դա վերաբերում է նաև Երևանի ավագանիում իմ գործունեության նպատակահարմարության հարցին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Մանդատը վայր դնել-չդնելու հարցով որոշում դեռևս չկա, քննարկման առիթն ավագանու վերջին նիստն էր, երբ մեր փաստարկները ստվերվեցին: Մենք խմբակցությունում պայմանավորվել ենք, որ երբ թեմա ենք բացում, պիտի թիրախային լինենք, ոչ թե աջուձախ ընկնենք: Ես իմ կուսակցությունից ցուցում եմ ստացել, որ պետք չէ շարունակել, օրինակ, «քուանշի» ոճում, և այդ նկատառումն ընդունել եմ»:

Խաժակյանը բացառել է, որ Երևանի ավագանու կազմից իր հնարավոր հեռացումը Էդմոն Մարուքյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ճնշման արդյունք է. «Գուցեև իմ բացթողումը կա, որ այդ խնդիրը խմբակցության ներսում չի կարգավորվել: Մենք բազմիցս քննարկումներ ենք ունեցել, որ մեր գնահատականներում պետք է զսպվածություն ցուցաբերենք, քանի որ մեր իմքայլական գործընկերները դիմում են սադրանքների»:

Դավիթ Խաժակյանի պնդմամբ՝ ԼՀԿ-ում տեսակետ կա, որ կուսակցության անվան նմանությունը «Լույսին» մարդկանց ստիպում է մտածել, թե Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանն էլ են ԼՀԿ-ից, ու նրանց կոշտ արտահայտությունների հարցով շատերը դիմում են Էդմոն Մարուքյանին. «Կայացվելիք որոշումը պետք է բխի երևանցիների շահերից: Ավագանու մանդատը թանկ է տրվել, այն արժեքավոր է: Ես հակված եմ մնալու խմբակցության և ավագանու կազմում: Ամեն դեպքում, ես Էդմոն Մարուքյանի հետ համաձայն եմ, որ հանրային արձագանքը խոչընդոտում է իմ գործունեությանը»:

Ավագանու անդամը բացառում է ԼՀԿ-ից դուրս գալը, քանի որ Էդմոն Մարուքյանն ամբողջապես սատարում է իր գործունեությունը. «Ավագանիում մնամ, թե ոչ, շարունակելու եմ բացահայտումներ անել քաղաքապետարանի կոռուպցիոն գործարքների մասին: Ներքուստ զայրույթ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ այդ կոռուպցիան քաղաքային իշխանությունում շարունակվում է»:

Դավիթ Խաժակյանն ասել է, որ կենթարկվի կուսակցության խորհրդի կայացրած ցանկացած որոշման: «Որոշում կայացնելիս պետք է լինի այնպիսի հանգամանքների համակցություն, որ համոզված լինենք՝ իմ գործունեությունն ավելի արդյունավետ կլինի ավագանու կազմում կամ դրանից դուրս: Երբ ես ջանք եմ գործադրում, որ ինչ-որ թեմա լուսաբանենք, բայց ընթացքում բուն նյութը կորում է, և մարդիկ այլ բանի վրա են կենտրոնանում, գուցե պետք է վերանայո՞ւմ անել: Ես այսպես թե այնպես ապօրինությունների մասին բարձրաձայնելու եմ»,- ամփոփել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը: