Մոսկովյան զագսերում արգելել են շամպայնը
Մոսկվայի զագսերում մայիսի 1-ից նոր կանոն է գործելու՝ արգելվում են շամպայնը, կենդանի երաժշտությունը, իսկ լուսանկարվելու կամ տեսագրությունների հարցերը նորապսակները պետք է ինքնուրույն լուծեն։ Մինչեւ ամառ զագսի բոլոր բաժանմունքները կունենան տեխնիկա, որը կփոխարինի երաժիշտներին։
Այս նորամուծությունը պայմանավորված է նրանով, որ վերոնշյալ ծառայությունների տրամադրման հարցով բազմաթիվ դիմումների կապակցությամբ որոշվել է 2017-ի մայիսի 1-ից դադարեցնել համագործակցությունը անհատ ձեռներեցների հետ։
ԶԱԳՍ-ի վարչության մամուլի ծառայությունից նշեն են, որ նորապսակներին չեն թույլատրելու իրենց հետ երաժիշտներ բերել։ Իսկ երաժշտական ուղեկցությունն այսուհետ անվճար է լինելու։ Բացի դրանից արարողության մասնակիցներին պարտադրվում է դրես կոդ՝ կիսատաբատով, մարզական վերնահագուստով ու պատառոտած ջինսերով ամուսնանալ այլեւս չի թույլատրվում։ ԶԱԳՍ-ի տարածքում արգելվում է նաեւ ոգելից խմիչք խմել, բաժակներ կոտրել, վարդի թերթիկներ շաղ տալ եւ այլն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է