Աղբամանների տենդերը հաղթել է վարչության պետի քրոջ որդին. Խաժակյանի նոր բացահայտումը (տեսանյութ)
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր՝ դեկտեմբերի 18–ին, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսել է քաղաքապետարանի գնունմների գործընթացում հայտնաբերած կոռուպցիոն ռիսկի մասին։
Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը, աղբամանների համար հայտարարված տենդեր է ճանաչել իր քրոջ որդուն պատկանող ընկերությանը։
«Նիստը տեղի է ունեցել այս տարվա ամռանը, մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 3 ընկերություն, հաղթող է ճանաչվել Արարատ խաչիկյանի հարազատ քրոջ որդուն պատկանող ընկերությունը՝ «Էկոսերվիս» ընկերությունը»,– ասել է Խաժակյնաը, նշելով, որ խոսքը 180 միլիոն արժողությամբ տենդերի մասին է։
Խաժակյանը տարակուսանք է հայտնել, որ այս կոռուպցիոն ռիսկի մասին քաղաում շշուկներ էին տարածվել դեռ մի քանի ամիս առաջ, սակայն չգիտես ինչու դրանք քաղաքապետին չեն հասել կամ նա չի ցանկացել հետամուտ լինել եւ բացահայտել ճշմարտությունը։ Ավելին Խաժակյանի տվյալներով՝ քաղաքապետ Մարությանը հաստատապես տեղյակ է եղել կատարվածի մասին, սակայն Խաչիկյանին չի հեռացրել մինչեւ այսօր, երբ լրատվամիջոցից դեպքի առնչությամբ պարզաբանելու զանգ է ստացվել քաղաքապետարան։
«Միայն դրանից հետո է Արարատ խաչիկյանը գրել աշխատանքից ազատման դիմում»,– ասել է Խաժակյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանն աշխատանքից ազատվել է: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։ Արարատ Խաչիկյանը 2018թ. հոկտեմբերին էր նշանակվել կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնակատար, իսկ 2018թ. դեկտեմբերին նշանակվել էր վարչության պետ:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս