Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ozon-ի պահեստները հարձակման են ենթարկվել Իրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The Telegraph Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը.  ՆԳ նախարար 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ Հանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. Ղալիբաֆ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն Սևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով

Ozon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphԱնհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը.  ՆԳ նախարար2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր
Քաղաքականություն

Պարոն Փաշինյան, դուք ինքներդ ձեզնից եք բողոքում. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Եթե փոփոխությունը կամ նշանակալի ձեռքբերումը դա քրեական գործերի անվերջանալի տրցակներն են՝ ապօրինի, փնթի եւ ուղղորդված, ապա այդ առումով մենք ունենք հսկայածավալ ձեռքբերումներ եւ պետք է արժանին մատուցել այս կառավարությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ամփոփելով անցնող տարին։

«Խորհրդարանական գործունեության տեսանկյունից թերեւս մի ձեռքբերում կա՝ անվերջանալի քննարկումները խորհրդարանի նիստերի դահլիճում՝ ոչինչ չարժեցող եւ հասարակության համար որեւէ նշանակություն չունեցող հարցերի շուրջ։ Երբ պատգամավորները սովորում են՝ ինչպես պետք է համապատասխան կոճակը սեղմել, երբեմն չեն հաջողում, երբեմն հաջողում են, հետո իրար դաս են տալիս, հետո ինչ-որ հիշողության թարմացման դասընթացներ են կազմակերպում եւ այլն։ Գլոբալ առումով սա այն ամենն է, ինչ որպես նշանակալի ձեռքբերում կարելի է վերագրել այս իշխանությանը»,– ասաց նա։

Արփինե Հովհաննիսյանը մի քանի հարց ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Անկեղծորեն՝ ես Փաշինյանի որեւէ հայտարարությունից այլեւս չեմ զարմանում՝ Հիսուս Քրիստոսից մինչեւ Հռոմի պապ, մենք տեսել ենք նման բնույթի հայտարարություններ, հետեւաբար զարմանալ պետք չէ։ Բայց ցավում եմ անկեղծորեն, որովհետեւ լավ-վատ, ուզենք, թե չուզենք, կարճաժամկետ, թե միջնաժամկետ, նա զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը։ Իսկ դա նշանակում է, որ նա պետք է նվազագույն պատկերացում ունենա երկրում խնդիրների լուծման վերաբերյալ։

Ես մի քանի հարցադրումներ ունեմ։ Ուզում եմ հասկանալ՝ երբ պարոն Փաշինյանը ինչ-որ մեկից ինչ-որ բան է ակնկալում, նա հասկանում է, որ պետք է սկսի իրենից, մասնավորապես՝ խնդիր ձեւակերպի։ Երբ պետական համակարգի առջեւ խնդիր չես ձեւակերպում, հետո ասում ես՝ ռազմավարական փաստաթուղթ ինձ տվեք, ինչ-որ ծիծաղելի փաստաթղթեր եք իմ սեղանին դնում, նա հասկանո՞ւմ է, որ ա/ խնդիր չի ձեւակերպել, բ/ խորամուխ չի եղել այդ խնդիրների լուծման մեջ, գ/ նույնիսկ ժամանակ չի հատկացնում, որ որեւէ խնդիր հետ կապված, որն իր համար կարեւոր է, նստի եւ նախարարներին ցույց տա, որ ինքն ակնկալում է այդ խնդիրների լուծումը նախարարներից։ Երբ նախորդ տարի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն էր փակվում, պարոն Փաշինյանը դա հերթական անգամ ազդարարում էր որպես անարդյունավետ ծախս, բայց շատ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ այդպիսի կենտրոններն անհրաժեշտ են, որովհետեւ պետական համակարգի աշխատակցին նախեւառաջ պիտի թույլ տաս, որ նա իր ստացած աշխատավարձին համահունչ կատարի իր ընթացիկ աշխատանքը։ Պայմանական մտեք ցանկացած նախարարության ցանկացած վարչության աշխատանքի մալբերի էլեկտրոնային համակարգ ու տեսեք՝ քանի հանձնարարկան է կախված նրա գլխին 3-օրյա ժամկետով, 1-օրյա ժամկետով, որ պետք է ուղարկի կառավարություն։ Ի՞նչ եք կարծում՝ վարչության աշխատակիցը պիտի մտածի՝ ինչպես կառավարության որեւէ հարցի վերաբերյալ եզրակացություն տա, համ էլ ձեռքի հետ մտածի, թե Փաշինյանը ինչպես զարգացնի, օրինակ, փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը։ Բա ինչո՞վ են զբաղված նրա նշանակած մարդիկ։ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը փոքր բյուջեով, որովհետեւ աշխարհում միլիարդավոր դոլարներ են ծախսվում դրա վրա, լուծում էր երկարաժամկետ ռազմավարությունների խնդիրը, օգնում կառավարությանը։ Իսկ գուցե արժե՞ր մի փոքր երկար մտածել, առհասարակ լավ կլիներ, որ պարոն Փաշինյանը որեւէ որոշում կայացնելուց առաջ առհասարակ մտածի կամ գոնե երբեմն երկար մտածի։ Ամբողջ խնդիրն այն է, որ այստեղ նա ընկնում է իր սեփական չիմացության թակարդը։ Բանն այն է, որ այդ փաստաթղթերը, որոնցից նա բողոքում է, բոլորը ստորագրում են՝ աննշան բացառություններով, իր նշանակած նախարարները կամ փոխնախարարները․ ումի՞ց եք բողոքում, պարոն Փաշինյան։ Այդ մարդկանց Դուք եք նշանակել։ Եթե մի փաստաթուղթ դրվում է նրա սեղանին, նրանք համաձայն են եւ ստորագրում, ուղարկում են Ձեզ, ուրեմն դա Ձեր ռազմավարությունն է, Դուք ինքներդ Ձեզնից եք բողոքում, մարդիկ ոչ մի բանի չեն ընդդիմանում»,– ասաց նա։

Անդրադառնալով քաղաքական ասպեկտին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Այդ մարդկանց հպարտ քաղաքացի էիք անվանում, նրանք պաշտպանում էին Ձեր հեղափոխությունը, նրանց ոտքերի տակ հող էիք ուզում դառնալ, հետո պարզվեց, որ նրանց մի մասը 800 հազար ոչինչ չանող քաղաքացիներ են։ Կրկնվել չհամարվի, բայց սա քաղաքական գիծ է, որ պետք է անընդհատ հիշեցվի։ Ինչպե՞ս պատահեց, որ այդ մարդկանց այդչափ հարգում էիք, իսկ հիմա հանկարծ պարզվեց, որ աղքատությունը նրանց գլխում է, այդ ինչպես եւ ինչու պարզվեց, որ աղքատությունը պետք է հաղթահարվի պետական ծառայողների, որոնց Դուք կրճատում եք, գլխում, իսկ Ձեր մերձավորագույն շրջապատը այդ աղքատությունը հաղթահարի իր գրպաններում ու դրամապանակում Ձեր իսկ տված պարգեւավճարների միջոցով։ Ինչպե՞ս եք կարողանում այդ մարդկանց անվանարկել։ Առհասարակ, լեզվամտածողությունը, բառամթերքը մարդու դաստիարակության, հոգեւոր մշակույթի, գիտելիքի․ ունակությունների, արժեհամակարգի հայելի է։ Լեզվամտածողության միջոցով է պարզ երեւում՝ ինչպես ես դու իրականում վերաբերվում մարդկանց։ Եւ այդ պայմաններում հավելյալ արդյունք չստեղծողների, գիտնականներին՝ սուրճ խմողներ, իր պատգամավորներից մեկը՝ շարիկ գլորողներ եւ այլն, էլ չեմ խոսում վնգստալու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, լափաման, եւ այլնի մասին։ Այս լեզվամտածողությամբ մարդկանցից իրականո՞ւմ դրական բան եք ակնկալում։ Ինչպե՞ս կարելի է այդ աստիճան մարդկանց ստորացնել։ Չեք տեսե՞լ ձեր շրջապատում ամենաաչքի զարնող հատկանիշները որոնք են՝ ծայրահեղ պոռոտախոսություն, մեծամտություն, ինքնահավանություն, հանցավոր ինքնավստահություն, նարցիսիզմ, գրագիտության զրոյական կամ մինիմալ մակարդակ եւ այդ ամենի հետ մեկտեղ ծայրահեղ ցինիզմ։ Չի կարելի թիմում առաջ մղել մարդկանց, ովքեր իմ նշած հատկանիշներով են օժտված։ Ես այն կարծիքին չեմ, որ այդ թիմում կամ այսօրվա իշխանության մեջ թե՛ նախկինից մնացած արժանապատիվ պետական ծառայողներ չկան եւ թե՛ իր կողմից նշանակած պարկեշտ մարդիկ չկան, որոնք եկել են ինչ-որ բան ռեալ փոխելու ցանկությամբ։ Բայց այդ մարդիկ չեն լսում, նրանք չեք տեսնում, չեք ճանաչում, չգիտեք, նրանց ձայնը լսելի չէ, որովհետեւ լսելի է բոլոր նրանց ձայնը, ովքեր էլ ավելի մակերեսային եւ առավելագույնս կիսագրագետ ձեւով են արձագանքում ընդդիմախոսներին։ Սա է իշխանափոության ամբողջ պատկերը»։