Ուկրաինայի համար ԵՄ-ի անվիզա ռեժիմն ուժի մեջ կմտնի առաջիկա շաբաթներին
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին ու ԵՄ Խորհրդում նախագահող Մալթայի ՆԳՆ ղեկավար Կարմելո Աբելան ստորագրել են փաստաթուղթ՝ ԵՄ օրենսդրությունում փոփոխություններ անելու համար՝ Ուկրաինային անվիզա ռեժիմ տրամադրելու համար։ Կիեւ հույս ունի, որ փաստաթուղթը ուժի մեջ կմտնի հունիսի 11-ից։
Վիզային ռեժիմի ազատականացման մասին ԵՄ-ի ու ՈՒկրաինայի միջեւ երկխոսությունը մեկնարկել է 2008-ին, իսկ 2010-ի նոյեմբերին ԵՄ-ն Կիեւին առաջարկել է գործողությունների ծրագիր՝ անվիզա ռեժիմ ստանալու համար։ Ուկրաինայի խորհրդարանը ընդունել է բոլոր պահանջվող օրինագծերը ու ԵՀ-ն 2015-ի դեկտեմբերին հաստատել է Կիեւի կողմից բոլոր պայմանների կատարումը։
Սակայն անվիզա ռեժիմի տրամադրումը հետո երկու տարով ձգձգվել է, քանի որ ԵՄ-ն համաձայնեցնում էր երրորդ երկրների հետ անվիզա ռեժիմի դադարեցման մեխանիզմը՝ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի կապակցությամբ։
Ուկրաինայի համար վիզաները չեղարկելու ԵԽ քվեարկությունը կայացել է 2017-ի ապրիլի 6-ին։ ԵՄ Խորհուրդը մայիսի 11-ին ընդունել է համապատասխան որոշում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է