Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
«Երկիր Ծիրանի»-ի կուսակցությունը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները, ունենալով տեղեկություն Զարուհի Փոստանջյանի եւ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ բռնության կիրառման մասին, սակայն մինչ այս պահը քրեական գործ չեն հարուցել՝ Զարուհի Փոստանջյանը ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին»,-ասված է հայտարարությունում։
Այս առնչությամբ, ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգը հիվանդանոցից ստանալուց հետո ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները համապատասխան գործողություններ են իրականացրել, նյութեր են նախապատրաստվել, որոնք ուղարկվել են դատախազություն:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հայտնվել էր իր մրցակից Տարոն Մարգարյանի Ավանի նախընտրական շտաբում եւ պահանջել ցույց տալ, թե ինչ է պահվում դարակներում։ Սակայն շտաբի աշխատակիցները հրաժարվել են դա անել։ Քաղաքական գործչի խոսքով՝ դրանից մեկ օր առաջ այդտեղ ընտրակաշառք են բաժանել, իսկ դարակներում կարելի է գտնել այդ փաստն ապացուցող ցուցակները։ Ի վերջո իրավապահները Զարուհի Փոստանջյանին ուժով են դուրս բերել շտաբից։ Փոստանջյանին փորձել էին բերման ենթարկել, սակայն գործողությունն ավարտին չէին հասցրել: Փոխարենը բերման էին ենթարկել նրա դստերը: Վերջինս ուղեղի ցնցում է ստացել եւ մինչ այժմ գտնվում է հիվանդանոցում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն