Թրամփը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է իր վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիին՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակի կապակցութմամբ։ Նամակում Թրամփն «անկեղծ երախտագիտություն» է հայտնում Վրաստանի ու ԱՄՆ-ի ամուր բարեկամության եւ համագործակցության համար, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
«Մեր գործընկերության առաջին քառորդի ընթացքում ԱՄՆ-ն ու Վրաստանը սերտ միջատլանտյան կապ են հաստատել։ Մենք ընդհանուր արժեքներ ենք կիսում եւ դրանց պաշտպանության համար միշտ դեմ ենք կանգնում միջազգային ահաբեկչությանն ու տարածաշրջանային անկայունությանը», - ասվում է Թրամփի ուղերձում։
ԱՄՆ ղեկավարն աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ «Մենք նաեւ սատարում ենք Վրաստանի՝ սեփական ապագան որոշելու իրավունքին։ Վրաստանի անկախությունն ու ժողովրդավարությունը նախկինի պես ոգեշնչող են խաղաղության համար։ Ես եւ իմ վարչակազմն անհամբերությամբ ենք սպասում ձեզ եւ Վրաստանի կառավարության հետ համագործակցությանը՝ ընդհանուր արժեքների ու մեր բարեկեցության զարգացման համար»,-եզրափակել է Թրամփը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն