Ինչպես է միլիարդատիրոջ շքեղ զբոսանավը «ջարդուփշուր» անում նավահանգստի մի մասը (տեսանյութ)
Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ ցույց տալով` ինչպես է 86 մ երկարությամբ Ecstasea շքեղ զբոսանավը Կարիբյան կղզիներից մեկի նավահանգիստ մտնելիս ջարդուփշուր անում կամրջի մի հատվածը՝ հսկիչի խցիկը:
Ֆիքսված կադրերում երևում է, որ խցիկի ներսում գտնվող մարդը վայրկյան առաջ հասցնում է դուրս փախչել:
Աղբյուրը մանրամանում է, որ միջադեպը տեղի է ունեցել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Տուժածներ չկան:
Հայտնի է, որ զբոսանավը պատկանում է պակիստանցի մի միլիարդատիրոջ, սակայն դրա առաջին գնորդը եղել է ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչը, որն այն վաճառել է Դուբայի թագաժառանգին, իսկ նա իր հերթին՝ պակիստանցի միլիարդատիրոջը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի