Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հարեվաններ

Թուրքիան պատրաստվում է Լիբիա ներխուժման

Անկարան պատրաստ է Լիբիային՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ, ցուցաբերել ցանկացած ռազմական օգնություն, ինչպիսին նրան անհրաժեշտ է, A-Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այդ հայտարարությունը հնչել է երկրի մայրաքաղաք Տրիպոլիի վրա մարշալ Խալիֆ Խաֆտարի գլխավորությամբ Լիբիական ազգային բանակի հարձակման ֆոնին։ Մայրաքաղաքում է տեղակայված Ազգային համաձայնության կառավարությունը, որը ձեւավորվել է ՄԱԿ-ի աջակցությամբ եւ ղեկավարվում է Ֆայեզ Սարաջի կողմից, գրում է «Վեդոմոստին»։

Al-Arabiya հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Խաֆտարը ԼԱԲ-ի դեմ պայքարող գրոհայիններին կոչ է արել մնալ տներում՝ դրա փոխարեն նրանց անվտանգություն խոստանալով։ 2019թ․ սկզբից Խաֆտարը մի քանի անգամ հայտարարել է Տրիպոլին գրավելու ցանկության մասին՝ հրապարակայնորեն հայտարարելով գործողությունների մեկնարկի մասին, սակայն դա հաջողության չի բերել, քանի որ ԱՀԿ-ին հաջողվել է հակահարված տալ նրանց։ Այս անգամ իրավիճակը բարդանում է նրանով, որ անցյալ շաբաթ Տրիպոլիում հենց Սարաջի դեմ են ցույցեր եղել, եւ նա ստիպված է եղել լքել իր նստավայրը։ Սակայն Տրիպոլիում իրադարձությունները չեն խանգարել նրան մեկնել Անկարա եւ հանդիպել Էրդողանի հետ։


Անցած կես տարվա ընթացքում Խաֆտարին հաջողվել է հասնել զգալի առաջընթացի, հայտնում է «Վեդոմոստիի» ռազմադիվանագիտական աղբյուրը․ ԼԱԲ-ի առանձին ջոկատներ արդեն գտնվում են Տրիպոլիից մի քանի կիլոմետր հեռավորությամբ։ Եթե այս տեմպերը պահպանվեն, Խաֆտարի զինյալները մի շաբաթվա ընթացքում կհայտնվեն քաղաքի կենտրոնում։ Դրանում մեծ դեր ունի նրա գլխավոր դաշնակից Արաբեական Միացյալ Էմիրությունները, որը ոչ միայն թեթեւ զենք է մատակարարում ԼԱԲ-ին, այլեւ տրամադրում է իր զենիթային հրթիռահրետանային «Պատյան Ս-1» համակարգերը եւ չինական անօդաչու հարվածային սարքեր, ասել է նա։

Այդ դեպքում Ազգային համաձայնության կուսակցությանը մնում է հույսը դնել Թուրքիայի վրա։ Տարեսկզբից այդ ուժին ակտիվորեն մատակարարվել է թուրքական սպառազինություն՝ ընդհուպ մինչեւ հարվածային անօդաչու սարքեր։ Նոյեմբերի վերջին ԱՀԿ-ն եւ Թուրքիան ստորագրել են հուշագիր ռազմական ոլորտում համագործակցության եւ ծովային գոտիներում փոխըմբռնման մասին։ Թուրքիան հրապարակել է ծովային տնտեսական գոտիների քարտեզ՝ «թուրք-լիբիական հուշագրի» հաշվառմամբ, չընդունելով գազաբեր շելֆի հանդեպ Հունաստանի իրավունքը։ Հաֆթարի կառավարությունը այս փաստաթուղթն անօրինական է համարել, այդ դիրքորոշումը պաշտպանել են ԵՄ-ը եւ Հունաստանի իշխանությունները, որոնք համարում են, որ պայմանագիրը խախտում է Հունաստանի ինքնիշխան իրավունքը։ Ի պատասխան՝ Հունաստանը վտարել է Լիբիայի դեսպանին եւ սկսել կապերն ամրապնդել մարշալ Հաֆթարի հետ, իսկ Հաֆթարի ռազմական նավատորմի հրամանատար, ծովակալ Ֆարաջ Մահդաուին հունական Skai հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է այն մասին, որ ինքը հրաման ունի խորտակել թուրքական նավերը այդ գոտում։

Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան չի բացառում Լիբիա թուրք զինվորականներ ուղարկելը այդ երկրի կառավարության խնդրանքով։ Հաջորդ օրը Էրդողանը խոսեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսակցության գլխավոր թեման իրավիճակն էր Լիբիայում։ Ռուսական կողմի դիրքորոշումը փոփոխության ենթակա չէ, ասում է «Վեդոմոստի»-ի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը. Հաֆթարի կողմնակիցները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հընթացս դադարեցնելով մարտական գործողությունները։ Նրա տվյալներով՝ ռուսաստանցի բանակցողները կջանան այս դիրքորոշումը հասցնել հակամարտության յուրաքանչյուր կողմին, որպեսզի գոնե ժամանակավորապես պահպանվի ստատուս-քվոն, եւ խուսափեն Լիբիա թուրք զինվորներ մտցնելուց առնվազն մինչեւ Պուտինի ու Էրդողանի հանդիպման պահը, որը նախատեսված է հունվարի 8-ին։