Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Պաշտոնեական կեղծիք Երևանի քաղաքապետարանում. Դավիթ Խաժակյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

 

Երևանի քաղաքապետարանում պաշտոնեական կեղծիք է եղել. պնդում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ավագանու արտահերթ նիստի ընդմիջման ժամանակ ավագանու անդամը հանցագործության մասին գրավոր հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Դավիթ Խաժակյանը, հղում անելով Քաղաքապետարանի պաշտոնական էջին, պնդում է, որ Հայկ Մարությանի արձակուրդում գտնվելու և քաղաքապետի լիազորությունները կատարելու իրավունք ունեցող Հրաչյա Սարգսյանի բացակայության ժամանակ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը կատարել է քաղաքապետի լիազորությունները, նրա անունից ստորագրել է փաստաթղթեր, ինչի իրավունքն օրենսդրորեն չունի:

Դավիթ Խաժակյանի հիմնավորմամբ՝ «Քաղաքապետին փոխարինելու իրավունք ունի բացառապես մեկ անձ, և այդ անձը քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն է: Վերջինը գնում է երկրից այն ժամանակ, երբ Մարությանն անակնկալ կերպով չի վերադառնում Հայաստան: Մարությանը պետք է վերադառնար ամսի 4-ին: Այդ օրն ասել է, որ իր արձակուրդը պետք է երկարաձգել և լիազորությունները դնել մեկի վրա, իրենք դա իրականացրել են մի թղթով, որը լրացրել են հետին թվով՝ նոյեմբերի 4-ին կազմված թուղթը թվագրված է հոկտեմբերի 17-ին»:

Դավիթ Խաժակյանը վստահ է, որ չնայած փաստաթղթով Հայկ Մարությանի արձակուրդի ժամկետը նշված է հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը, քաղաքապետն արձակուրդից պետք է վերադառնար նոյեմբերի 4-ին: Սրա մասին վկայում են մամուլի հրապարակումներն ու Երևանի քաղաքապետարանի նոյեմբերի 4-ի որոշումները, որոնց տակ գրված է Հայկ Մարությանի անունը, ինչը նշանակում է, որ աշխատակիցները ևս այդ օրը սպասել են, որ քաղաքապետը Քաղաքապետարանում պետք է լիներ:
Դավիթ Խաժակյանը խնդրել է քաղաքապետ Հայկ Մարությանին արձակուրդ ուղարկելու մասին որոշումը, որը ստացել է դեկտեմբերի 16-ին: Այդ փաստաթղթի տակ Հայկ Մարությանի ստորագրությունն է ու կնիքը: Ավագանու անդամի ձեռքի տակ կա մեկ այլ փաստաթուղթ, նույն որոշումը, նույն ամիս-ամսաթիվը, քաղաքապետի կնիքը, բայց ոչ նրա ստորագրությունը: Երկու փաստաթղթերը համեմատելով՝ Դավիթ Խաժակյանը հայտարարում է, որ այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ քաղաքապետը նոյեմբերի 4-ին չի վերադառնալու, նրան արձակուրդ ուղարկելու մասին կարգադրությունը կեղծվել է և գրվել է նորը:

«Վերադառնալուց հետո Հայկ Մարությանը հասկացել է, որ կարող են ասել՝ եթե սա հոկտեմբերի 17-ի փաստաթուղթ է, ապա ինչո՞ւ քո ստորագրությունը չէ տակը, փոխել են: Սա պաշտոնեական կեղծիք է, որի համար քաղաքացիներից մեկն ավելի քան 20 օր պահվեց կալանավայրում: Նկատի ունեմ Արսեն Բաբայանին, ում հոդվածը պաշտոնեական կեղծիքն էր»: