Ավստրիայում կտուգանեն հանրային վայրերում հիջաբ կրելու համար
Ավստրիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել հանրային վայրերում մարմինն ամբողջությամբ ծածկող հագուստի՝ փարանջայի, հիջաբի եւ այլնի կրումն արգելող օրենքին: Հոկտեմբերից սկսած՝ Ավստրիայի ամբողջ տարածքում դրա համար 150 եվրո տուգանք կգանձվի: Այս միջոցն այսպես կոչված ինտեգրացիոն փաթեթի մաս է, որով նաեւ արգելվում է Ղուրանի օրինակների անվճար բաժանումը, հաղորդում է DW-ն:
Բացի այդ՝ նախաձեռնության շրջանակում միգրանտներն ու փախստականները մեկ տարվա ընթացքում կհաճախեն ինտեգրման դասընթացների, որի ընթացքում կուսուցանվի գերմաներեն եւ ավստրիական արժեքներ: Արտաքին գործերի եւ ինտեգրման նախարար Սեբաստիան Կուրցի խոսքով՝ միգրանտներն այսպես կկարողանան արժանանալ ավստրիական հանրության հարգանքին:
Ինտեգրացիոն փաթեթն Ավստրիայի կառավարությանը տարեկան մոտ 200 մլն եվրո կարժենա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է