Լուգանսկի ղեկավարը սկանդալային եւ վտանգավոր հայտարարություն է արել
«Ազգայնական վարչախումբը ամբողջ Ուկրաինան չէ,ամբողջ ժողովուրդը չէ: մենք հասկանում ենք, որ այնտեղ եւս կան առողջ ուժեր, որոնք ոչ միայն աջակցում են մեզ, այլ նաեւ կդիմավորեն մեզ, երբ գա ժամանակը, սա ճշմարտություն է
Ուշ թե շուտ մենք նրանց կներենք, բայց երբ ներողություն խնդրեն, զղջան իրենց արածի համար:
Բայց եթե Ուկրաինան մնա նույն վարչախմբով, ապա որեւէ վերդարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: հանրաքվեի ժամանակ մեր բնակիչներն ասել են՝ Մենք ռուսական աշխարհ ենք: Եւ եթե Ուկրաինան ռուսամետ լինի, հասկանալով, որ մենք եղբայրներ ենք, ընդհանուր ընտանիք՝ ռուսական աշխարհ, ապա վերադարձը հնարավոր է»,- ասել է Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին «Իզվեստիային» տված հարցազրույցում:
Նա նաեւ ռուսաստանցիներին խնդրել է Մոսկվայում Մայդան չանել:
Այսպիսով, Լուգանսկի առաջնորդը բառիս բուն իմաստով հայտարարել է, թե միավորումը հնարավոր կլինի, եթե Ուկրաինան հայտնվի Ռուսաստանի ամբողջական ազդեցության ներքո:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է