«Բռնարարը դու ես». Թուրքիայի պատգամավորները խորհրդարանում երգել են այդ երգը՝ բողոքելով կանանց սպանությունների դեմ
Թուրքիայի խորհրդարանի կին պատգամավորները երգել են չիլիական երգը, որը դարձել է կանանց նկատմամբ բռնության դեմ բողոքի խորհրդանիշ, հաղորդում է Reuters-ը:
Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող թուրքական խմբի ոչ պաշտոնական տվյալների՝ միայն անցած տարի տղամարդիկ սպանել են երկրում 440 կին, ինչը երկու անգամ գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը, եբր Անկարան ընդունել էր կանանց պաշտպանության մասին օրենքը:
Գործակալությունը նշում է, որ Թուրքիան չունի պաշտոնական վիճակագրություն կանանց սպանությունների մասին:
Կանանց իրավունքների որոշ կազմակերպություններ կապում են սպանությունների այդքան բարձր ցուցանիշը երկրի օրենսդրությունը չկատարելու հետ:
Գործակալությունը հիշեցնում է, որ անցած շաբաթ Ստամբուլում բերման են ենթարկվել չիլիական ֆեմինիստական կազմակերպության պատվին կոչված «Las Tesis» բողոքի ակցիայի 7 մասնակիցներ: Այդ կազմակերպությունը ոգեշնչել էր ստեղծել «Բռնարարը դու ես» երգը, որը տարածում է գտել աշխարհի մի շարք երկրներում:
Բողոքի համանման ցույցեր էին նախատեսվում անցկացնել նաեւ Իզմիրում:
Շաբաթ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության մի քանի կին խորհրդարանականներ երգել են հայտնի երգի թուրքերեն տարբերակը, իսկ նրանց գործընկերներն այդ ժամանակ ձեռքերում պահել են 20 կանանց նկարները, որոնք սպանվել էին ընտանեկան բռնության հետեւանքով:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Սերա Քադիգիլը հայտարարել է, որ այդ ակցիայի նպատակն է ուշադրությունը սեւեռել կանանց նկատմամբ աղետալի վիճակին, երբ նրանք ենթարկվում են բռնության, եւ այդ հարցով դիմել են երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին, որն այդ պահին գտնվում էր խորհրդարանում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո