Իսրայելի առողջապահության նախարարությունը կասկածի տակ է դրել հայ բժիշկների արհեստավարժությունը
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է իր որոշման մասին՝ լրացուցիչ քննություն անցկացնել Հայաստանի բժշկական բուհերի շրջանավարտների համար՝ հաստատելու նրանց գիտելիքները եւ դրանից հետո միայն շնորհելու բժշկի լիցենզիան։
Պաշտոնական կայքում հրապարակված իր որոշումը Նախարարությունը բացատրել է Հայաստանում սովորողների բժշկական պատրաստվածության ցածր մակարդակով, ինչը թույլ չի տալիս ճանաչել նրանց ստացած բժշկական կրթության սերտիֆիկատները։
Հաղորդվում է նաեւ, որ Առողջապահության նախարարությունը չի երաշխավորում հայկական բժշկական բուհերի շրջանավարտներին լիցենզիաների շնորհումը, քանի որ շատ ծրագրեր, որոնցով նրանք ուսանում են, ճանաչված չեն Իսրայելում։
«Վերը շարադրվածի կապակցությամբ՝ խորհուրդ չի տրվում բժշկական մասնագիտություններ ուսանել Հայաստանի համալսարաններում։ Այդ հաստատություններում ուսուցումը իրականացվում է ուսանողի սեփական հայեցողությամբ, ինչի պատասխանատուն ինքը՝ ուսանողն է»,– ասվում է հրապարակման մեջ։



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է