Եվրոպայի անվտանգությունը սկսվում է Թուրքիայից
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, բրիտանական Evening Standard պարբերականին տված հարցազրույցում խոսելով Թուրքիայում գտնվող սիրիացի ներգաղթյալների ու Եվրամիության հետ կնքված միգրացիոն համաձայնագրի մասին, հայտարարել է, որ եվրոպացիների անվտանգությունը սկսվում է Թուրքիայից:
«Այն, որ բարկացած ենք Եվրոպայի վրա, դեռ չի նշանակում, թե պետք է թույլ տանք, որ Թուրքիայում գտնվող սիրիացի ներգաղթյալները մահանան վտանգավոր ջրերում: Եվրոպայի անվտանգությունը սկսվում է Թուրքիայից: Եթե մենք չձեռնարկենք անվտանգության համապատասխան միջոցառումներ մեր երկրում՝ Եվրոպան անվտանգության մեջ չի լինի», - ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի մարտին ԵՄ-ի և Թուրքիայի ղեկավարությունները համաձայնեցրել էին միգրացիոն ճգնաժամի կարգավորման սկզբունքները: Գործարքի շրջանակում մարտի 20-ից անօրինական ներգաղթյալները, որոնք Հունաստան էին ժամանում, պետք է հետ վերադառնային Թուրքիա:
Անկարան համաձայնել էր ընդունել փախստականներին`ֆինանսական օգնություն ստանալու և ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման դիմաց:
Այս տարվա սկզբին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը չչեղարկի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը՝ Թուրքիան իրավունք ունի հրաժարվելու միգրացիոն համաձայնագրից՝ իր բոլոր կետերով:

















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ