ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է ռուսներին Վրաստան այցելելու վտանգի մասին՝ Լուժկովի հետ կապված միջադեպից հետո
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին «սև ցուցակում» ներառելու Վրաստանի մտադրության առնչությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է քաղաքացիներին այդ երկիր այցելելու վտանգների մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչպես տեսնում ենք՝ պաշտոնական Թբիլիսին շարունակում է պարբերական սադրանքները, որոնք հարված են հասցնում Ռուսաստանի հետ հարաբերությունների առողջացման գործընթացին: Դժվար է ռացիոնալ կերպով բացատրել նման պահվածքը, քանի որ ռուս-վրացական կարգավորումը նկատելի օգուտ է տալիս Վրաստանի տնտեսությանը և քաղաքացիներին»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Այդ առնչությամբ ԱԳՆ-ն նախազգուշացրել է Ռուսաստանի քաղաքացիներին «վերլուծել Վրաստան ուղևորությունների հետ կապված վտանգները»: Գերատեսչությունում նշել են, որ տեղական իշխանությունները Լուժկովի «դատավճիռը» հայտարարել են միայն այն բանից հետո, երբ նա հեռացել է Վրաստանից, սակայն վերջին տարիներին եղել են նաև այլ դեպքեր, երբ ՌԴ քաղաքացիները նմանատիպ իրավիճակներում «բազմիցս ենթարկվել են տուգանքների և անգամ՝ ազատազրկման»:
Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Շալվա Խուցիշվիլին հայտնել է լրագրողներին, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը Վրաստանում կընդգրկվի «սև ցուցակում», և նրան կարգելվի մուտքը երկիր՝ Աբխազիա և Հարավային Օսիա այցելությունների համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է