Կարոլին Ռաֆայելյանը հայտնվել է աշխարհի ամենահզոր մայրերի ցուցակում
«Alex&Ani» ոսկերչական բրենդի հիմնադիր, հայկական ծագմամբ ամերիկյան ձեռնարկատեր Կարոլին Ռաֆայելյանը ընդգրկվել է ամերիկյան «Working Together» ամսագրի պատրաստած՝ «Աշխարհի 50 հզոր մայրեր» ցուցակում։ Ամենահզոր մայրերի ցուցակում Կարոլին Ռաֆայելյանը գրավում է 19-րդ տեղը։
Աղյուսակը գլխավորում է աշխարհում ամենախոշոր բարեգործական «Bill & Melinda Gates Foundation» հիմնադրամի համանախագահ Մելինդա Գեյթսը։ Առաջին հնգյակում են հայտնվել պաղեստինյան ծագմամբ ամերիկյան ակտիվիստ Լինդա Սառասուրը, «Save the Children» կազմակերպության ղեկավար դանիացի Հելլե Թորնինգ–Շմիտը, հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին եւ երգչուհի Ադելը։
Կարոլին Ռաֆայելյանի «Alex&Ani» բրենդը ոսկերչական աշխարհում ամենաճանաչվածներից է համարվում։ 2016 թվականին «Forbes» ամսագիրը Կարոլինին ընդգրկել էր ինքնուրույն հարստացած կանանց ցուցակում։ Նա գրավել է 22–րդ տեղը՝ 700 միլիոն դոլարով, եւ դարձել է աշխարհի ամենահարուստ հայուհին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է