Թուրքիայի «Ինջիրլիք» բազային այլընտրանք կարող է դառնալ Հորդանանը. Մերկել
Գերմանիան կարող է դուրս բերել իր զինծառայողներին ու տեխնիկան Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաօդային բազայից, եթե Անկարան թույլ չտա Գերմանիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի անդամներին այցելել զինվորներին ու սպաներին, ովքեր այժմ ծառայում են թուրքական ավիաբազայում։ Այս մասին հայտարարելէ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Reuters –ին վկայակոչելով՝ հաղորդում է RNS-ն։
Մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը հայտարարել է, որ Բունդեստագի պատգամավորների համար շատ կարեւոր է «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայող Բունդեսվերի ավելի քան 250 զինծառայողներին այցելելու հնարավորությունը։
«Մենք կշարունակենք երկխոսություն վարել Թուրքիայի հետ, բայց զուգահեռաբար ստիպված կլինենք ուսումնասիրել մեր պարտականությունների կատարման այլ միջոցներ եւս։ Դա նշանակում է, որ «Ինջիրլիքին» այլընտրանք է պետք փնտրել եւ այլընտրանքներից մեկը Հորդանանն է»,-ասել է Մերկելը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է