Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է Էդուար Ֆիլիպը
Ֆրանսիայի վարչապետ է դարձել Հավրի քաղաքապետ, աջակողմյան «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչ Էդուար Ֆիլիպը։ Այս մասին երկուշաբթի, մայիսի 15-ին հայտարարել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսի Կոլերը։ Այս տեղեկությունը ֆրանսիական լրատվամիջոցներում սկսել էր շրջանառվել դեռ անցյալ շաբաթ, հաղորդում է RFI –ն։
Երկուշաբթի առավոտյան Էմանուել Մաքրոնի «Առաջ, Հանրապետություն» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Բենժամին Գրիվոն Europe 1 ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ֆիլիպը «նրանցից մեկն է, որ հարմար է այդ պաշտոնին»։ Գրիվոյի խոսքով՝ Էդուար ֆիլիպն ունի «խորհրդարանական փորձ, անհրաժեշտ հատկանիշներ»։ Բենժամեն Գրիվոն նաեւ նշել է, որ Էմանուել Մաքրոնն ու Էդուար Ֆիլիպը «լավ ծանոթ են եւ միմյանց մեջ գնահատում են ազնվությունն ու հստակությունը»։
46-ամյա Էդուար Ֆիլիպն իր քաղաքական կարիերան սկսել է Սոցիալիստական կուսակցության շարքերում, սակայն հետո հարել է աջակողմյաններին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է