Ռեժիմը խուճապի մեջ է
Իշխանափոխությունից հետո այն, ինչ տեղի է ունենում հայաստանյան քաղաքական դաշտում, զարմանքի տեղիք չի տալիս, քանի որ այն աբսուրդ, անհեթեթ իրականությունը, ինչի ականատեսն ենք դառնում ամենօրյա ռեժիմով, ուղղակի դուրս է քաղաքական ու քաղաքագիտական ցանկացած տրամաբանությունից ու նորմից։ Ինչպես ժամանակին սիրում էր ասել հայտնի ընդդիմադիր գործիչներից մեկը՝ «ռեժիմը խուճապի մեջ է», և այդ խուճապը բացահայտ նկատելի է ներկայիս քաղաքական բուրգի գագաթին գտնվողների գործողություններից։ Իշխանությունները*, հասկանալով, որ ներկայումս քաղաքական դաշտում որոշակի պասիվություն է, և առկա է քայլարաստների վարկանիշի լուրջ ու նկատելի անկում, ձեռնամուխ են լինում տարբեր մանիպուլացնող օպերացիաների կյանքի կոչմանը։ Սակայն, երբ փորձում ես իշխանական քարոզիչների առաջ քաշած օպերացիաների թեզերը բովանդակային վերլուծության ենթարկել, պարզվում է, որ դրանց հիմքում խորքային դատարկաբանություն է, ոչ մի փաստական տվյալ։
Հ.Գ. Օպերացիաներից ամենազավեշտալին այն է, որ մեկուկես տարի խոշորացույցով ուսումնասիրում էին նախորդ «կոռումպացվածների ու կեղեքիչների» գործունեությունը, և կարողացան «բռնապետ, թալանչի Սերժի» նկատմամբ մի քանի լիտր դիզվառելիքի չարաշահման դրվագ հայտնաբերել, ավելի ճիշտ, ոչ թե հայտնաբերել, այլ գտնել այն մարդուն, ով խոստովանել է, որ նման բան եղել:
Իշխանություններ*-- քայլած մարդիկ:
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ