Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը՝ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցելու մասին։
Այսպես՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը, որով խնդրել է նոր հանգամանքի՝ ՀՀ Սահմանադրական դատարանի 15.10.2019 թվականի ՍԴՈ-1480 որոշման հիմքով հարուցել թիվ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունները քննության առնելու մասին Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի կայացված որոշման վերանայման վարույթ:
Փաստաբանը խնդրել էր վերանայել Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի կայացված որոշումը, այն բեկանել, փոփոխել, Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան ազատ արձակել կալանքից, հակառակ դեպքում՝ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և որոշում կայացնել Ռ.Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու մասին, սահմանելով գրավի ողջամիտ չափ:
«Ուսումնասիրելով պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը և ստացված քրեական գործի հավելվածը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը պետք է մերժել»,- նշված է Տիգրան Սահակյանի դեկտեմբերի 2-ի որոշման մեջ՝ նշելով, որ վիճարկվող դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վարույթ հարուցելու լիազորությամբ օժտված է ՀՀ վճռաբեկ դատարանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ