Էրդողանն ԱՄՆ է մեկնել. հայ համայնքը ցույցի է պատրաստվում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ այսօր՝ մայիսի 16-ին, պետք է հանդիպում ունենա նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանը անձնական ինքնաթիռով ԱՄՆ է ուղևորվել Պեկինից՝ Չինաստանում ավարտված այցից հետո. փոխանցում է «ermenihaber.am»–ը։
Թուրքիայի նախագահին ուղեկցում են առաջին տիկին Էմինե Էրդողանը, Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը և ազգային անվտանգության նախարար Ֆիքրի Ըշըքը:
Թրամփի հետ կայանալիք հանդիումից առաջ ԱՄՆ-ի թուրքական համայնքն ու հասարակական կազմակերպությունները Սպիտակ տան Լաֆայեթի այգում պատրաստվում են դիմավորել Էրդողանին: Աղբյուրի համաձայն՝ մայիսի 16-ին կայանալիք հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի հայ համայնքը պատրաստվում է ցույց անցկացնել Լաֆայեթի այգում՝ ընդդեմ Էրդողանի այցի:
Թուրքական թերթի պնդմամբ՝ հակաէրդողանական քայլեր են նախաձեռնում նաև ԱՄՆ-ում բնակվող և Թուրքիայում ահաբեկչական խմբավորման պարագլուխ համարվող Ֆեթթուլլահ Գյուլենի կողմնակիցները: Տեղի ոստիկանությունն էլ աշխատանքներ է տանում՝ մարդաշատ վայրերում անվտանգության խստացված ռեժիմ սահմանելու և հակադիր խմբերի հնարավոր բախումները կանխելու համար:
Աղբյուրը հիշեցնում է՝ Էրդողան–Թրամփ հանդիպման օրակարգում կլինեն ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ուժերին զինամթերքի տրամադրման հարցը, Սիրիայի, Իրաքի հիմնախնդիրները և այլ արդի թեմաներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է