Գերմանիան զորքը դուրս է բերում Թուրքիայից
Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի ղեկավար Վոլֆգանգ Հելմիխը անհրաժեշտ է համարում Թուրքիայում տեղակայված Բունդեսվերի ստորաբաժանումների դուրս բերումը այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները մերժել են գերմանական խորհրդարանականներին՝ այցելել Ինջիրլիկի ավիաբազաներ, որտեղ իրենց ծառայությունն են անցնում մոտ 250 զինվորական։
«Մենք թույլ չենք տա մեզ շանտաժի ենթարկել։ Այդ պատճառով էլ զորքի դուրս բերման եւ զիվորականներին այլ տեղ տեղակայելու վերաբերյալ քննարկումը ճիշտ քայլ է»,– ասել է Հելմիխը։
Ինչպես ասուլիսի ժամանակ, Բեռլինում հայտարարել է ԳՖՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, եթե Անկարան վերանայի իր որոշումը, Գերմանիայի նախարարների խորհուրդը կվերանայի Բունդեսվերի տեղակայման հնարավորության հարցը տարածաշրջանի այլ երկրներում։
Բունդեսվերը Ինջիրլիկից հետախուզական ինքնաթիռների թռիչքներ է իրականացնում արեւմտյան կոալիցիայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի օպերացիայի շրջանակներում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է