Հոնկոնգը մերժել է ապաստան տալ Սնոուդենին թաքցնողներին
Հոնկոնգը հրաժարվել է ապաստան տալ խմբին, որը 2013 թվականին օգնել է թաքնվել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, հաղորդում է BBC-ին։
Հոնքոնգի իշխանություններին ապաստան ստանալու հարցով դիմել են Շրի Լանկայի երկու եւ Ֆիլիպինների մեկ քաղաքացի։ Վերջիններն իրենց տանն են թաքցրել Սնոուդենին, երբ նա լքել է ԱՄՆ-ն ու Հոնկոնգ ժամանել։
Հոնկոնգի իշխանությունները որոշել են, որ ապաստան խնդրողներին ոչինչ չի սպառնում են այն երկրներում, որի քաղաքացի նրանք հանդիսանում են։
Աջիթ Սուպունը եւ նրա կինը՝ Նադիիկան՝ Շրի Լանկայից եւ ֆիլիպինցի Վանեսա Ռոդելը, ով ապաստան է խնդրել նաեւ Կանադայում, երկու շաբաթվա ընթացքում կարող են բողոքարկել Հոնքոնգի իշխանությունների որոշումը։
Նրանց անունները հայտնի դարձան Օլիվեր Սթոունի ֆիլմի թողարկումից ոչ շատ առաջ, որը պատմում է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի պատմությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է