Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքայն իր էջում տեղեկացնում է, որ այսօր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում տապալվեցին ադերբջանական հերթական հակահայկական նախաձեռնությունները։ Գրառման մեջ ասվում է.
«Այսօր մեկնարկեց Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքները, եւ արդեն իսկ ունենք կարեւոր հաջողություններ։
Ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը, փորձերը միջազգային բանաձեւերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու` տապալվեցին, քվեարկությունից առաջ ելույթումս ներկայացրած փաստարկներն ու նաեւ մասնավոր քննարկումները ԵՄ ու ԱԼԳ երկրների պատգամավորների հետ արդյունք տվեցին ու ադրբեջանցիները միայնակ քվեարկեցին իրենց առաջարկին։
Հաջորդ կարեւոր հաջողությունն արձանագրվեց քաղաքական ու մարդու իրավունքների հանձնաժողովում, որտեղ հայաստանյան պատվիրակության կողմից ներկայացված մեր բոլոր 7 առաջարկներն ընդունվեցին։
Որոշ փոփոխություններով ընդունվեց նաեւ մեր առաջարկած թեման հաջորդ տարվա բանաձեւի աշխատանքների համար։
Այս հանձնաժողովի ընթացքում միջազգային ու տարածաշրջանային մի քանի փորձագետների կողմից ներկայացված ԱԼԳ երկրներում առկա քաղաքական, մարդու իրավունքների ու տնտեսական վիճակի մասին զեկույցների հիմնական թեման Հայաստանն ու մեր բարեփոխումների աննախադեպ ընթացքն էր, ինչպես IDEA international միջազգային կազմակերպության The Global State of Democracy 2019 տարեկան զեկույցն է շեշտում` Հայաստանը Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացում ամենամեծ առաջընթացն ապահոված երկիրն է։
Տնտեսական հանձնաժողովում եւս մեր բոլոր առաջարկներին կողմ քվեարկեցին, նաեւ միաձայն անցավ պատվիրակության անդամ, հանձնաժողովի համանախագահ Տարոն Սիմոնյանի առաջարկած թեման որպես հաջորդ տարվա բանաձեւի հիմնական թեմա։
Սոցիալական հանձնաժողովում եւս կարեւոր հաջողություն արձանագրեցինք, պատվիրակության կողմից ներկայացված առաջարկը, որը հիմնականում վերաբերում էր կրթական համակարգում այլատյացության տարածման հիմնախնդրին (հիմնականում նկատի ունենալով ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը) ընդունվեց։
Այսօր այսքանը, վաղը կգումարվի արդեն Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստը, բացառիկ կարեւորություն է, երբ ներկայացնում ես լեգիտիմ ընտրություններով ձեւավորված կառավարող ուժ, նման հարթակներում շատ ավելի ուժեղ ու հիմնավոր է հնչում լեգիտիմության ու վստահության այս դիրքից ներկայացված պահանջները։
Որպես պատվիրակության ղեկավար երախտապարտ եմ գործընկերներիս` նվիրված ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար»,– գրել է նա պատգամավորը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ