Պուտինը չի պատասխանել ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հարցին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ չի պատասխանել 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հարցին, հայտնում է gazeta.ru-ն:
«Կես տարի առաջ, պատասխանելով գործընկերների հարցին, թե արդյոք մասնակցելու եք հաջորդ նախագահական ընտրություններին, Դուք ասացիք, որ այդ հարցին պատասխանելու համար պետք է ժամանակ անցնի»,- իր հարցը ձևակերպել է «Комсомольская правда»-ի լրագրողը:
Դրանից հետո նա հարցրել է նախագահին՝ «Արդյոք չի՞ անցել այդ ժամանակը»:
«Ո՛չ»,- կարճ պատասխանել է Պուտինը:
2016 թվականի սեպտեմբերին Պուտինը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք նա մասնակցելու է 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Նման կերպ է նա պատասխանել նաև բնակչության հետ 2016 թվականի ապրիլի 14-ին կայացած «ուղիղ եթերի» ընթացքում:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը