Մերկելի կուսակցությունը տարածաշրջանային ընտրություններում հաղթել է Սոցիալ–դեմոկրատներին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա–դեմոկրատական միություն կուսակցությունը հաղթանակ է տարել տարածաշրջանային ընտրություններում,– գրում է «Der Spiegel»–ը։
ՔԴՄ տարածքային բաժանմունքը, Արմին Լաշետի գլխավորությամբ, Հյուսիսային Ռայն– Վեսթֆալենում հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 33%: Քվեարկությունը տեղի է ունեցել մայիսի 14-ին։
Ընտրություններում ՔԴՄ հիմնական մրցակիցը Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցությունն էր, որը հավաքել է 31,4%:
Մնացած կուսակցությունները ձայների զգալիորեն ավելի քիչ տոկոս են հավաքել. Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 12,6%, «Այլընտրանքներ Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 7,3%, Կանաչների կուսակցությունը՝ 6,3%, Ձախ կուսակցությունը՝ 4,9%:
Պետք է նշել, որ «Այլընտրանքներ Գերմանիայի համար» կուսակցությունը առաջին անգամ կկարողանա տեղեր զբաղեցնել տարածաշրջանային խորհրդարանում, ինչը չի կարելի ասել Ձախ կուսակցության մասին, որը չհաղթահարեց հինգ տոկոսանոց շեմը։
Այժմ տարածաշրջանում վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Լաշետը։ Այս ընտրություններում սա Սոցիալ–դեմոկրատական կուսակցության երրորդ պարտությունն էր՝ Շլեզվիգ–Հոլշտայնի եւ Զաարի տարածաշրջաններից հետո։

















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ