Մամեդյարով. Խաղաղություն տարածքների դիմաց
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հնարավոր է համարում հանդիպումը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:
Իր հերթին ՀՀ ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ հունիսին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, անհրաժեշտության դեպքում կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
«Դա հնարավոր է», - ասաց Մամեդյարովը, մեկնաբանելով Է. Նալբանդյանի հայտարարությունը:
«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո Մոսկվայում ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ խաղաղությունը հնարավոր է զորքերի դուրսբերման դիմաց կամ խաղաղություն տարածքների դիմաց՝ «land for peace» սկզբունքով: Բանակցային գործընթացի տրամաբանությունը վերջին 12 տարիներին հենց դա է», - ուշագրավ մանրամասներ հայտնեց Մոսկվայում կայացած արտգործնախարարների վերջին հանդիպումից Էլմար Մամեդյարովը:
Zham.am


















































«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է». Ռուբեն Ռուբինյան
Արցախի ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ժամկետներ չենք դնում». Զախարովա (տեսանյութ)
Արցախի Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է