Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Տեսանյութեր

Գործարարները չեն նվիրել «ԿամԱԶ»-ներ, նրանք անհայտ հաշվեհամարի գումար են փոխանցել, որով էլ գնվել են դրանք. բանավեճ

 

Վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանի շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ բանավիճել են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը:

«Չգիտես ինչու իմ գործընկերները կարծում են, որ քաղաքապետը պետք է ընդուներ իրենց բանավեճի հրավերները: Ես կարծում եմ, որ սա շատ սխալ պրոտոկոլային խախտում կլիներ, եթե քաղաքապետը ընդուներ նրանց հրավերները: Քաղաքապետի կաբինետի դուռն այնքան բաց է, որ թե՛ գործընկերներս, թե՛ մենք, թե՛ ընդդիմադիրները կարող են ցանկացած պահի մոտենալ, նաև անձամբ զանգել քաղաքապետին և տալ բոլոր հարցերը»,- այս մասին հայտարարեց Խաչունցը՝ անդրադառնալով դիտարկումներին, թե քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարվել է ընդունել թե՛ Դավիթ Խաժակյանի, թե՛ Միքայել Մանրիկյանի բանավեճի հրավերը:

ԲՀԿ-ական Միքայել Մանրիկյանը նշեց, որ հարց ունի Խաչունցին և հետաքրքրվեց՝ արդյոք ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները տեղյա՞կ են եղել վերջին շրջանում աղմուկ հանած «ԿամԱԶ»-ների նվիրատվությունից: «Դուք կամ ձեր խմբակցությունը տեղյակ եղե՞լ է, որ տարբեր կազմակերպությունների կողմից քաղաքապետարանը ստանալու է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ»,- ասաց նա:

Վերոնշյալին ի պատասխան Խաչունցն արձագանքեց. «Հարգելի՛ պարոն Մանրիկյան, դրանք պայմանագրային պայմանավորվածություններ և աշխատանքային գործընթացներ են և դրա մասին որևէ մեկը պարտավոր չէ իմանալ: Դրանք քաղաքապետարանի գործառույթներն են, որոնց եթե հետաքրքրվեինք, կիմանայինք, եթե չէինք հետաքրքրվի, չէինք իմանա»:

Խաչունցի պատասխանին արձագանքեց Դավիթ Խաժակյանը. «Ով գիտի՝ էլ ինչեր են արել, որ չեք հետաքրքրվել ու չգիտեք»:

Մանրիկյանը խնդրեց հստակ պատասխանել՝ տեղեկացված եղե՞լ են, թե՝ ոչ և, ստանալով բացասական պատասխան, ասաց. «Ես ցավում եմ ձեզ համար»:

Դավիթ Խաժակյանն անդրադարձավ գործարար Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապված «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությանը և նշեց, որ այն որոշումը, որը տրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող կազմակերպության շենքի օրինականացմանը, տրվել է 1 ամիս 8 օր ժամկետում, որը իսկապես, համեմատած մյուսների, արտոնյալ է: «Փաստերն ակնհայտ են և չեն կարող չհիշեցնել «Երևան» հիմնադրամի կոռուպցիոն փորձը»,- ասաց նա:

Հասմիկ Խաչունցն էլ հակադարձեց, որ «Երևան» հիմնադրամի գործը հիմա գտնվում է իրավական դաշտում: «Այդ հիմնադրամ մուտք գործող դրամների հետ կապված խնդիր չի եղել, դրանք թափանցիկ էին՝ չնայած նրան, որ ստիպողաբար էին փոխանցվում գումարները: Այդտեղ կասկածները կայանում էին նրանում, թե էդ փողերն ո՞ւր են ծախսվել, իսկ այս դեպքում մենք հստակ ունենք գույք, որն աշխատում է քաղաքում, կարծում եմ, այդ երկուսը տարբեր օպերաներից են»,- պարզաբանեց նա:

Խաչունցին հակադարձեց Մանրիկյանը՝ նշելով, որ իրենց ասածն այն է, որ արդեն իսկ կոռուպցիան է, երբ կա նախնական պայմանավորվածություն:

«Ներքին պայմանավորվածությունների մասին. դրանք եղել ենք, թե ոչ, մենք ոչինչ չենք կարող ասել, ինչպես չենք կարող ասել, թե ինչ է խոսվել քաղաքապետի սենյակում «շեյխերի» հետ: Ես որպես օրինակ եմ բերում»,- ասաց Խաչունցը:

Պատգամավոր Անուշ Բեղլոյանն էլ արձագանքեց Դավիթ Խաժակյանին: «Մեկ տարվա մեջ պարոն Խաժակյանը Հայկ Մարությանին երևի միայն աչքերի գույնի համար չի մեղադրել: Եթե մենք հետևենք մեկ տարվա ընթացքում քանի անգամ է պարոն Խաժակյանը բարձր հայտարարություններ արել տարբեր չարաշահումների մասին, անօրինականությունների մեջ մեղադրել Հայկ Մարությանին, տպավորություն կստեղծվի, որ Տարոն Մարգարյանը՝ ձևափոխված Հայկ Մարությանի անվամբ, եկել է»,- նշեց նա:

Պատգամավորը նշեց, որ Խաժակյանը որդեգրել է ապակառուցողական, զրպարտության վրա հիմնված տակտիկա, որով փորձում է մարդկանց ուղեղների մեջ ներմուծել՝ կոռուպցիա-Հայկ Մարության կապը: «Դուք անարդյունավետ քաղաքական գործիչ եք, որովհետև մեկ տարվա ընթացքում ձեր հայտարարությունների ՕԳԳ-ն հավասար է 0-ի է»,- նշեց Բեղլոյանը:

Դավիթ Խաժակյանն էլ հիշեցրեց ամիսներ առաջ քաղաքապետարանի կողմից անցկացված մի քանի միլիոն դրամի մրցույթը, որը վերաբերում էր աղբատար մեքենաների ձեռքբերմանը, և որն իրականացվել էր օրենքի խախտումներով. ««Լույս» խմբակցությունն այդ մասին բարձրաձայնեց և գնումների բողոքարկման խորհուրդը, որը պետական կառույց էր, ճանաչեց այդ գնումը օրենքին հակասող: Ես դիմեցի քաղաքապետին, որ շտկվեն գնման պայմանագրերը, այլ բան է, որ դա չիրականացվեց»,- ասաց Խաժակյանը և շարունակեց, որ իր նշած դեպքում պնդում է, որ գործարարները փոխանցել են գումար անհայտ հաշվեհամարի, որից հետո տեղի է ունեցել այդ գնումը:

«Մենք հիմա փորձում ենք պարզել, թե ինչ հաշվեհամարի են գումարները փոխանցվել, և առաջիկայում ապացուցելու ենք, որ գործարարները իրենք չեն գնել «ԿամԱԶ»-ներ, իրենք տվել են փողը որևէ կառույցի, որի արդյունքում տեղի է ունեցել գնումը»,- շեշտեց Խաժակյանը:

Բեղլոյանն էլ ասաց, որ Խաժակյանը քաղաքապետին մեղադրեց կաշառք վերցնելու մեջ: Վերջինս էլ նշեց, որ ինքը Մարությանին չի մեղադրել կաշառք վերցնելու մեջ և նկատեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: