Թիլերսոն․Ռուսաստանի հետ հարաբերությունների ընթացիկ վիճակը վնասակար է թե ԱՄՆ-ի, թե աշխարհի համար
Ռուս- ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակը չի համապատասխանում ԱՄՆ-ի ու ամբողջ աշխարհի շահերին, համարում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Կարծում եմ՝ շատերն են տեսնում, որ դա օգտակար չէ աշխարհի համար։ Հարաբերությունների նման ցածր մակարդակն որոշակիորեն օգտակար չէ մեզ՝ ամերիկացիներիս համար, մեր ազգային անվտանգության շահերի համար։ Տեսնենք՝ կկարողանանք արդյոք մենք շտկել դա »,- հայտնել է Թիլերսոնը NBC–ին տված հարցազրույցում։
Ընդ որում նա նաեւ նշել է, որ դեմ է ԱՄՆ- Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ «վերբեռնում» տերմինի գործածմանը։
«Ես կարծում եմ, որ «վերբեռնում» տերմինը չարաշահում են։ Չի կարելի անել վերբեռնում, չի կարելի ջնջել անցյալը ու չի կարելի մաքուր էջից սկսել․․․Մենք սկսում ենք այն էջից, որը մենք ունենք»,- ասել է պետքարտուղարը։
Թիլերսոնը նաեւ նորից վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ ընտրություններից 2016-ին, բայց նշել է, որ երկկողմանի հարաբերություններն անհրաժեշտ է ավելի լայն համատեքստում դիտարկել։


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը